Մարիամ Հովհաննիսյան

Mariam Hovhannisyan

Մարիամ Հովհաննիսյան

Ծրագրերի օգնական

Մարիամ Հովհաննիսյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամում ծրագրերի օգնական է։ Մարիամը փորձառու երիտասարդական աշխատող է՝ երիտասարդների կարողությունների զարգացմանը ուղղված մի շարք ծրագրեր համակարգելու փորձով։ Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը` լեզվի տեսություն և միջմշակութային հաղորդակցություն մասնագիտացմամբ։

Մարիամը միացել է ԵՀՀ թիմին՝ Իտալիայում իր եվրոպական համերաշխություն կորպուս կամավորական աշխատանքից անմիջապես հետո։ Որպես ԵՀԿ կամավոր, օգնել է իր ընդունող կազմակերպությանը պահպանելու և պաշտպանելու Ամալֆիի ափի շրջական միջավայրն ու մշակութային ժառանգությունը։ Մարիամը միշտ ակտիվորեն ընդգրկված է եղել ՀԿ-ական սեկտորում , նպաստելով իր համայնքի (և ոչ միայն) զարգացմանը։

Մարիամը այս պահին հանդիսանում է նաև երիտասարդ եվրոպական դեսպաններ ցանցի մենթոր-ֆասիլիտատորը, որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան հարևանություն» նախագծի կոմունիկացիոն ցանցն է Հայաստանում։ Որպես «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց»-ի շրջանավարտ, աշխատել է նաև Թալին համայնքի հայ և եզդի երիտասարդների հետ։

Մինչև ԵՀՀ-ին միանալը, Մարիամը աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում, որպես տնտեսական տնօրինության օգնական։ 2021 թ․-ից տեղափոխվել է Արտաքին կապերի ծառայություն, որպես ավագ մասնագետ։  2015 թվականից համակարգում է Մասիս ՀԿ կազմակերպության ծրագրերը։