Աննա Գասպարյան

Anna_Gasparyan

Աննա Գասպարյան

Զարգացման և գործընկերությունների համակարգող

Աննա Գասպարյանը միջազգային զարգացման մասնագետ է` շուրջ 5 տարվա աշխատանքային փորձով պետական և ՔՀԿ ոլորտներում։ Նրա մասնագիտացման ուղղություններն են դոնորների և ներդրողների հետ հարաբերությունների կառավարումը, բազմաոլորտ ծրագրերի համակագումը, ինչպես նաև խառը մեթոդներով հետազոտությունների և գնահատումների իրականացումը։

Աննան միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, որպես զարգացման և գործընկերությունների համակարգող։ Մինչ այդ նա աշխատել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող համայնքային զարգացման ծրագրերում։ Հետագայում աշխատանքի է անցել Հայաստանի զարգացման, այնուհետև՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» պետական հիմնադրամներում՝ մասնագիտանալով մասնավոր հատվածի զարգացման և ներդրումների առաջմղման ուղղություններով։ 2019-2020-ին, որպես հետազոտող-խորհրդատու՝ ներգրավվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) կից «MOPAN» ցանցի խորհրդատվական ծրագրում՝ կենտրոնանալով բազմակողմ դոնոր կազմակերպությունների գործունեության միտումների և մարտահրավերների բացահայտման վրա։

Աննան ստացել է զարգացման կառավարման գծով մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնեսագիտության և քաղաքագիտության դպրոցից, ինչպես նաև քաղաքագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանից։ Նրա մասնագիտական և հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է զարգացման համագործակցությանը, մասնավորապես՝ դոնորների աջակցությամբ իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև ներառական տնտեսական և քաղաքական ինստիտուտների կայացմանը վերաբերող հիմնահարցերը։

Աննան մասնակցել է ավելի քան 30 տեղական և միջազգային թրեյնինգների և կոնֆերանսների, ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտ է։