Կրթությունն ու ուսուցումը Հայաստանի համար բարելավման և զարգացման առաջնահերթ ոլորտներն են։ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» (ԵՀՀ) արդեն մի քանի տարի է, ինչ ստեղծում է տեսադասախոսություններ («Jam Sessions») և «ԵՀՀ համալսարան» խորագրի ներքո հրապարակվող տպագիր նյութեր։ ԵՀՀ-ն անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնք Հայաստանում լայնորեն չեն քննարկվել կամ չեն ձևակերպվել, այդ թվում՝ ժողովրդավարության արժեքները հայ գրականության մեջ, բռնության արմատները Հայաստանում, հանդուրժողականության և անհանդուրժողականության արտահայտումները գրականության և կրթության մեջ, 20-րդ դարի Հայաստանի ուսումնասիրությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խորհրդային ժամանակաշրջանի ազդեցությանը արդի Հայաստանի և այլընտրանքային պատմության դասավանդման կարևության վրա, իշխանության հասկացությունը և դրա դրսևորումները։
ԵՀՀ-ն մշակել է մի շարք գործնական ձեռնարկներ՝ մեդիայի միջոցով հակամարտության լուսաբանման, քննադատական մտածողության, Հայաստանի և Եվրոպական միության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, գենդերի, դատական բարեփոխումների տարբեր կողմերի, կրոնական հանդուրժողականության և այլ թեմաների վերաբերյալ։ Այս հրապարակումները տարածվում են թե՛ առցանց, թե՛ տպագիր տարբերակներով։ Դրանք հասանելի են ԵՀՀ առցանց հարթակներում, օրինակ՝ CSO Depo պորտալում, ԵՀՀ կայքում և միջազգային հարթակներում՝ Academia.edu, Researchgate և Goodreads։
Տեսանյութերն ու տեքստերը լայնորեն հասանելի են հանրությանը, կրթական ու հետազոտական հաստատություններին, գրադարաններին, ՔՀԿ-ներին, պետական, միջազգային և այլ կազմակերպություններին։ Դրանք օգտագործվում են ԵՀՀ-ի և այլ կազմակերպությունների կողմից՝ վերապատրաստումների, ռազմավարական քննարկումների և այլ գիտելիքահեն գործունեությունների ընթացքում։ Այս գրքերը նպատակ ունեն քաղաքացիական հասարակությանը ապահովելու սեփական գործունեությունն ավելի արդյունավոտ դարձնելու համար խորքային գիտելիքներով։ Նման հրապարակումների պահանջը պայմանավորված է նաև այն փաստով, որ հաճախ այդ թեմաները բավարար խորությամբ չեն ուսումնասիրվում ո՛չ ֆորմալ կրթական համակարգում, ո՛չ էլ դրանից դուրս, մինչդեռ դրանց վերաբերյալ կողմնորոշվելու կարողությունը որոշիչ նշանակություն ունի քաղաքացիական հասարակության նախագծերի հաջողության համար։
«ԵՀՀ համալսարանը» ընդգրկում է չորս խոշոր թեմատիկ ուղղություն.
-
Քննադատական մտածողություն
-
Պատերազմ և խաղաղություն
-
Քաղաքացիական հասարակություն
-
Կրթություն, պատմության մեթոդաբանություն, մշակույթ և արժեքներ
2023-2027 թվականներին ԵՀՀ-ն իր գործընկերների և շահառուների հետ միասին շարունակելու է ստեղծել այլընտրանքային բովանդակություն և եզակի արխիվ՝ քաղաքացիական հասարակության, ուսանողների, երիտասարդ հետազոտողների և այլ շահառու խմբերի համար՝ նպաստելով ոչ ֆորմալ կրթության զարգացմանն ու բովանդակային քննարկումների խորացմանը։ Այս նյութերը կենտրոնանալու են քաղաքացիական հասարակության համար արդիական թեմաների վրա՝ կառավարման, առաջնորդության, ցանցերի, դյուրացման, քննադատական մտածողության, հանդուրժողականության, շահերի պաշտպանման, գենդերի, մարդու իրավունքների, բռնության մշակույթի, պետական և հասարակական իշխանության տեսակների, հետազոտական մեթոդների, իրավունքի, քաղաքագիտության և ժողովրդավարության շուրջ։ Բացի այդ, ԵՀՀ-ն աշխատելու է ստեղծել փոխկապակցված անհատների և հաստատությունների հարթակ՝ իր ստեղծած նյութերի քննարկման միջոցով։
Այս մոտեցման մի մասն է ԵՀՀ-ի պրակտիկան՝ ներգրավելու պրակտիկանտների և մասնագետների թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից՝ տրամադրելով նրանց ուսումնական միջավայր հմտությունների զարգացման համար և միաժամանակ ներգրավելով նրանց ԵՀՀ-ի գործունեությանը։
Ստորև «ԵՀՀ համալսարան» խորագրով լույս տեսած հրապարակումների ցանկն է․
- Աղասի Թադևոսյան, Նիկոլ Մարգարյան - Ինչպես են մարդիկ սովորում. սովորելու փորձառություններ. սոցիալ-մարդաբանական հետազոտություն (հայերեն, 2025)
-
Կին, պատերազմ, խաղաղություն. կոնստրուկտը և դրա (չ)հաղթահարումը հայ գրականության մեջ (հայերեն, 2025)
-
Դավիթ Հովհաննիսյան - Իսլամ․ բացատրական բառարան-տեղեկագիրք (հայերեն, 2024)
-
Աղասի Թադևոսյան - Պատերազմը մասնակիցների պատմություններում․ սոցիալ-մարդաբանական հետազոտություն (հայերեն, 2024)
-
Աղասի Թադևոսյան, Նիկոլ Մարգարյան - Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան (հայերեն, 2023)
- Հրատարակչական գործընթացի ուղեցույց (հայերեն, 2022)
- Չորս պատմություն իշխանության մասին (հայերեն, 2022)
-
Ուղեցույց. Հանրային խնդրից մինչև քաղաքականության մշակում (հայերեն, 2021)
-
ԵՀՀ գենդերային քաղաքականությունը. տեսական հիմնահարցեր (հայերեն, 2021)
-
Քաղաքացիական կրթության կարողունակությունները գնահատելու գործիքը մշակելու ճանապարհին (հայերեն / անգլերեն, 2021)
-
Գենդերային մեյնսթրիմինգը քաղաքականության մեջ. ձեռնարկ դասընթացավարների համար (հայերեն, 2021)
-
Սոցիալական հետազոտության էթիկական ուղենիշներ․ կիրառական ուղեցույց (հայերեն, 2021)
-
Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր (հայերեն / անգլերեն, 2021)
-
Բռնության մշակույթը Հայաստանում (հայերեն, 2020)
-
Բռնության մշակույթը Հայաստանում․ անդրադարձ և առաջարկություններ (հայերեն, 2020)
-
Հայաստանում բնակվող ազգությամբ եզդի աղջիկների իրավունքներին և հնարավորություններին առնչվող խնդիրները (հայերեն / անգլերեն, 2020)
-
Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ (հայերեն, 2019)
-
Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ. հետազոտությունների ժողովածու (հայերեն, 2017)