Թումանյան փողոցի տակով անցնող Մամուռ գետակի, Օպերայի բակի, Հյուսիսային պողոտային նախորդած տներում ապրող մարդկանց ու Երևանում գարգոյլներով միակ շենքի մասին պատմում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

EN

Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը ներգրավված հանրային քաղաքականությունների մշակման գործում։ Ի՞նչ գործիքակազմով է կառուցվում պետություն-քաղհասարակություն երկխոսությունը։ Ինչպե՞ս է ստեղծվում քաղաքականության փաստաթուղթը և ինչպե՞ս է հասնում որոշում կայացնողներին։ Ջատագովության ինչպիսի՞ փորձ ունեն ՔՀԿ-ները Հայաստանում։

EN

ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը Factor TV-ի տաղավարում խոսում է քաղաքային պլանավորման ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև հանրային շահի և դրա կիրառման չարաշահումների մասին։ Հարցազրույցը հասանելի է ստորև։

EN

Արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Ֆակտորի եթերում խոսում է ներկա ժամանակներում իրականության ընկալման համար մտքի, մտագործունեության կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվում արժեքների վերարժևորմանն ու հարակից այլ թեմաներին։ Հարցազրույցը հասանելի է ստորև։

EN

Ինչպիսի՞նն էր 2020թ․44-օրյա պատերազմը՝ շարքային զինվորի ընկալմամբ․ մարդու ու տեխնոլոգիայի առճակատու՞մ, քաղաքական պայմանավորվածությու՞ն։ Փոխվե՞լ են արդյոք ազգային ինքնության, հայրենիքի ու հայրենասիրության, հաղթանակի, պարտության ու դավաճանության մասին ընկալումները:

EN

Այս գրքում տեղ են գտել ութ ժամանակակից հայ արձակագիրների գրական ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունները, և այս ձեռնարկի նպատակն է անգլալեզու ընթերցողին ներկայացնել հայ ժամանակակից գրականությունն ու իր հեղինակներին։

EN