Real regional cooperation starts with human connections. When young people meet, engage in conversations, and discover how much they have in common, barriers disappear, and new ideas for collaboration emerge.
Factor.tv-ի տաղավարում արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է ներհայաստանյան սոցիալ-քաղաքական իրավիճակում բռնության դրսևորումների մասին՝ շեշտը դնելով բռնության մշակութային և պատմական զարգացման վրա։
Մայիսի 15-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած Շրջանավարտների ֆորումի շրջանակում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսեց հայերեն մտածողության և լեզվի զարգացման արդի հիմնախնդիրների մասին։ Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներ Անի Շահնազարյանը և Հասմիկ Ջիվանյանը։ Զրույցը հասանելի է ստորև։
Շողակաթ հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը քննարկում է Հրանտ Մաթևոսյանի գրականությունը։ Նրա առաջին ստեղծագործություններից սկսած առանցքային է մարդու միջից՝ հայ մարդու միջից իր երկրի ու հողի, նաև ժամանակի նկատմամբ տիրոջ ընկալման վերացումը։ Ինչպե՞ս են Մաթևոսյանի հերոսներն արձագանքում այս իրավիճակին, ի՞նչ լուծումներ է առաջարկում հեղինակը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։
Գործարար ալիքի եթերում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը շարունակում է քննադատական մտածողությանը և հարակից թեմաներին նվիրված զրուցաշարը՝ այս անգամ կենտրոնանալով տեքստերի վերլուծության, պատկերացումների ու գիտակցության վրա։