temarema9

Tema/Rema Podcast, Episode 9: Logical Fallacies and Misleading Rhetorical Tricks (in Armenian)

Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Իններորդ թողարկման մեջ «Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» ձեռնարկի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ձեռնարկի հեղինակ, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի պատասխանատու Դիանա Մլհամյանը։

 

More