Նիկոլայ Հովհաննիսյան

Nikolay Hovhannisyan pic

Նիկոլայ Հովհաննիսյան

Նախագծի ղեկավար

Նիկոլայը մարդու իրավունքների ակտիվիստ և իրավաբան է։ Նա միացել է ԵՀՀ թիմին 2018թ. օգոստոսին՝ որպես Մարդու իրավունքների նախագծի ղեկավար։ Հասարակական ոլորտում Նիկոլայն ունի մարդու իրավունքների պաշտպանության ավելի քան 6 տարվա փորձ։ Նա ունի իրավագիտության բակալավրի աստիճան Հայաստանում Երևանի պետական համալսարանից և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան Նիդերլանդների Խրոնինգեն համալսարանից։ Ֆորմալ կրթությունից զատ Նիկոլայը մասնակցել է միջազգային հանրային իրավունքի, միջազգային քրեական ու մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների կրթության և խոցելի խմբերի իրավունքների թեմաներով մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների։

Նիկոլայը նախկինում աշխատել է ՓԻՆՔ Արմենիայում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ծրագրի համակարգող, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության փորձագետ։ Նա աշխատել է նաև որպես խորհրդատու-փորձագետ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Նիկոլայը ունի սեռականության, սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների, մարդու իրավունքների, փաստաթղթավորման, հաշվետվությունների ու զեկույցների կազմման ու ծրագրերի կառավարման փորձ։ Նա մշակել է դասընթացների մոդուլներ և անցկացրել դասընթացներ Հայաստանում բազմաթիվ կազմակերպությունների, ակտիվիստների և երիտասարդների համար՝ սոցիալական արդարության, կարծրատիպերի, նախապաշարմունքի ու խտրականության, սեռականության, մարդու իրավունքների և իրավապաշտպանների անվտանգության թեմաներով։

Նիկոլայը փորձ ունի նաև Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների ընտանիքների ինտեգրման ծրագրերում: Նա առավել հետաքրքրված է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ և քաղաքացիական ակտիվիզմով։