Նիկոլայ Հովհաննիսյան
Տեքստը վերախմբագրվել է 28 հոկտեմբերի, 2020 թ․։
Նիկոլայը մարդու իրավունքների իրավաբան և ակտիվիստ է։ Նա միացել է ԵՀՀ թիմին 2018թ. Օգոստոսին, որպես Մարդու իրավունքների նախագծի ղեկավար։ Հասարակական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության գործում Նիկոլայը ներգրավվել է 2011 թվականից։ Նա ունի իրավագիտության բակալավրի աստիճան Հայաստանում Երևանի պետական համալսարանից և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան Նիդերլանդների Խրոնինգեն համալսարանից։ Ֆորմալ կրթությունից զատ Նիկոլայը մասնակցել է հանրային միջազգային իրավունքի, միջազգային քրեական ու մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների կրթության և խոցելի խմբերի իրավունքների թեմաներով մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների։ Կրոնի կամ համոզմունքի ազատության, հակախտրականության, ԼԳԲՏ իրավունքների, երեխայի իրավունքների, կանանց իրավունքների հարցերով կազմել և ներկայացրել է մի շարք զեկույցներ, քաղաքականության փաստաթղթեր և առաջարկություններ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության, այլ տեղական և միջազգային կազմակերպությունների ու գերատեսչությունների համար։
Նիկոլայը նախկինում աշխատել է ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ծրագրի համակարգող, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության փորձագետ։ Նա աշխատել է նաև որպես խորհրդատու-փորձագետ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Նիկոլայը ունի սեռականության, սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների, գենդերային հավասարության և մեյնսթրիմինգի, մարդու իրավունքների, փաստերի հավաքման, փաստաթղթավորման, հաշվետվությունների ու զեկույցների կազմման ու ծրագրերի կառավարման փորձ։ Նա մշակել է դասընթացների մոդուլներ և անցկացրել դասընթացներ Հայաստանում բազմաթիվ կազմակերպությունների, ակտիվիստների և երիտասարդների համար՝ սոցիալական արդարության, կարծրատիպերի, նախապաշարմունքի ու խտրականության, սեռականության, մարդու իրավունքների և իրավապաշտպանների անվտանգության թեմաներով։ Նա հակախտրականության, կանանց իրավունքների, մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք ազգային և տարածաշրջանային աշխատանքային խմբերի և ծրագրերի տեխնիկական հանձնաժողովների անդամ է։
Նիկոլայը փորձ ունի նաև Հայաստանում փախստականների և ապաստարան հայցողների ընտանիքների ինտեգրման ծրագրերում: Նա առավել հետաքրքրված է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ և քաղաքացիական ակտիվիզմով։