Սեդա Առաքելյան
Ծրագրի օգնական
Սեդա Առաքելյանը ԵՀՀ-ի թիմին է միացել 2024 թվականին։ Նա մասնագիտությամբ լրագրող է, ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Մինչ ԵՀՀ թիմին միանալը Սեդան թղթակցել է մի շարք տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների՝ գրելով հոդվածներ և նկարելով տեսանյութեր։ Նա աշխատել է նաև Հանրային լրագրությամբ ակումբում որպես մեդիա և տեղեկատվական գրագիտության ուղղված ծրագրերի օգնական։ Մեդիագրագիտությանն ուղղված որոշ ծրագրերի շրջանակում Սեդան նաև ներգրավված է եղել որպես դասընթացավար։
Ֆորմալ կրթությունից բացի նա մասնակցել է լրագրության, ժողովրդավարության, ապատեղեկատվությունների դեմ պայքարի վերաբերյալ տեղական և միջազգային դասընթացների։ Առավել հետաքրքրված է նորագույն տեխնոլոգիաների զարգացման միտումներով և վիզուալ բովանդակության ստեղծմամբ։