«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներին մասկացելու երկօրյա կարողությունների զագացման դասընթացների։
Դասընթացների ընթացքում ՔՀԿ-ները կուսումնասիրեն բազմաչափ աղքատության օրինաչափությունները և ձեռք կբերեն կարողություններ ակտիվորեն ներգրավվելու՝ բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում։
Դասընթացներն անցկացվելու են հետևյալ թեմաներով․
- Բազմաչափ աղքատության և խոցելիության ռիսկերի մեղմացմանն ուղղված ծրագրեր և քաղաքականություններ,
- Քաղաքականությունների մշակում և մշտադիտարկում, որոշումներ կայացնողների, ՔՀԿ-ների և շահառուների միջև կառուցողական հաղորդակցություն
- ՔՀԿ-ների դերը բազմաչափ աղքատության հասցեագրման և ջատագովության հարցերում, մասնակցային գործիքներ։
Նախատեսվում է անցկացնել չորս դասընթաց՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Հետևյալ ժամանակացույցով՝
- Նոյեմբերի 17-18`Երևան
- Նոյեմբերի 22-23`Գյումրի
- Նոյեմբերի 29-30` Վանաձոր
- Դեկտեմբերի 6-7` Իջևան
Դասընթացների մասնակցությունը անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 15-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հարցաթերթը։
Դասընթացների ընթացքում կլինեն սուրճի և ճաշի ընդմիջումները, մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Տաթևիկ Փափազյանին 093 25-15-96 հեռախոսահամարով։
***
««Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: