Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա » ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։ Տեղեկատվական հանդիպման նպատակն է համառոտ ներկայացնել «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով պատասխանել դիմումների ներկայացման գործընթացի և ընթացակարգի վերաբերյալ մասնակիցների հարցերին։
Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա ս․թ․սեպտեմբերի 15-ին, ժամը 11։00-13:00-ին առցանց եղանակով։ Գրանցված մասնակիցները կստանան հանդիպման առցանց հղումը։
Դրամաշնորհի նպատակն է՝ զարգացնել ուսանողների ինքնակազմակերպման գործընթացը և միտված է աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակին, այն է՝ պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ խրախուսելով նրանց մասնակցությունը հանրային կյանքին։
Դրամաշնորհային ծրագրի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2022թ․ սեպտեմբերի 30-ը։ Դրամաշնորհային ծրագրի, դիմելու կարգի և պահանջների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։
Խնդրում ենք մասնակցության համար գրանցվել մինչև սեպտեմբերի 15-ը, ժամը առավոտյան 9-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի աշխատակից Արփինե Հունանյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +374 95 25 15 72 հեռախոսահամարով։
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: