Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի[1] շրջանակներում հրավիրում են ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին, ուսանողական ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներին և նախաձեռնող խմբերին դիմելու «Ուսանողական ժողովրդավարություն» մրցութային դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհի նպատակն է՝ զարգացնել ուսանողների ինքնակազմակերպման գործընթացը և միտված է աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակին, այն է՝ պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ խրախուսելով նրանց մասնակցությունը հանրային կյանքին։ Դրամաշնորհների միջոցով նախատեսվում է աջակցել այն գաղափարների իրագործմանը, որոնք կնպաստեն՝
- ուսանողների, երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքականություն մշակողների միջև աշխատախմբերի ստեղծմանը՝ երկխոսություն հաստատելու համար
- ուսանողական ժողովրդավարությանը, ԲՈՒՀ-աշխատաշուկա կապի լավացմանը, քաղաքականության և իրավական վերլուծությունների և ուսանողների իրավունքների պաշտպանության , իրականացմանը
- ուսանողական ինքնակազմակերպմանը
- ուսանողների՝ իրենց իսկ վերաբերող քաղաքականության մշակման և շահերի պաշտպանության աշխատանքների ներգրավմանը
- նորարարական էլեկտրոնային գործիքների զարգացմանը և հանրայնացմանը, որոնք ուղղված կլինեն համալսարանական կառավարման մեջ ուսանողական ինքնակազմակերպմանը, որոշումների կայացմանը և քաղաքականության մշակմանը։
- ուսանողներին համալսարանի կառավարման գործընթացներում ներգրավմանը:
Ծրագրերը և/կամ ծրագրերում նշված գործողությունները չպետք է հակասեն ՀՀ օրենքներին, պետք է պահպանեն քաղաքական և կրոնական չեզոքություն և համապատասխանեն ԵՀՀ և ԵՄ արժեքներին, ինչպիսիք են հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, գենդերային հավասարությունը, ներառականությունը, հանդուրժողականությունը, հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ, և այլն։
Ընդունելի ծախսեր են համարվում անձնակազմի աշխատավարձերը, փորձագետների հոնորարները, հաղորդակցության և լոկալ ճանապարահորդական ծախսերը, ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ սահմանափակ քանակության սարքավորումների գնումը, ծրագրային և գրենական պիտույքների ձեռք բերումը, կոնֆերանսի հարմարությունների, թարգմանությունների սարքավորումների վարձույթը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր։
Ֆինանսավորման ենթակա չեն այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում սույն հայտերի ընդունման հրավերի տեքստում նշված գաղափարների իրագործման շրջանակներին և/կամ չեն համապատասխանում դրամաշնորհի հիմնական պայմաններին։ Ընդունելի չեն համարվում սարքավորումների գնումը, շինարարական , միջազգային ճանապարհորդության ծախսերը, և նախագծի իրականացման հետ անմիջականորեն չառնչվող այլ ծախսեր։
Համապատասխանության չափանիշները
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական կազմակերպությունները, նախաձեռնող խմբերն ու ոչ ֆորմալ նախաձեռնությունները։ Կազմակերպությունների դեպքում անհրաժեշտ է, որ երիտասարդության և ուսանողության շրջանում իրականացվող աշխատանքը սահմանված լինի որպես կանոնադրական նպատակ, ինչպես նաև կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնի երիտասարդների և ուսանողների ակտիվ ներգրավմամբ։ Խմբերի և նախաձեռնությունների պարագայում անհրաժեշտ է, որ դրանց կողմից առաջարկվող ծրագրային գործողությունները թիրախավորեն վերը նշած գաղափարները և իրականացվեն հայաստանյան բուհերից որևէ մեկում կամ մի քանիսում։
Մրցույթին յուրաքանչյուր դիմող կարող է դիմել մեկ հայտով որպես առանձին կազմակերպություն կամ նախաձեռնություն։ Առաջարկվող ծրագրով չեն կարող դիմել կոնսորցիումները։ Կազմակերպությունների պարագայում ներդրումը դրամաշնորհային գումարի առնվազն 10 տոկոսի չափով պարտադիր է։
Դրամաշնորհի հիմնական պայմանները
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` սեպտեմբերի 30, 2022 թ.։
- Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվի մինչև 10-15 ծրագիր 1,660,000 - 3,300,000 ՀՀ դրամ բյուջեով:
- Ծրագրերի տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս:
Ընտրող հանձնաժողովն իրավունք է վերապահում ավելի քիչ թվով ծրագրեր ֆինանսավորել, սահմանված պահանջներին չհամապատսխանող ծրագրերի պարագայում։
Ընտրված ծրագրերի իրականացման ժամանակ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ ԵՄ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման տեսանելիությունն ապահովելու համար։
Ինչպե՞ս դիմել
Մինչև վերջնաժամկետը` 2022 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ, անհրաժեշտ է դրամաշնորհի ծրագրի հայտը և պահանջվող կից փաստաթղթերը ուղարկել [email protected] էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով՝ Student Democracy_ձեր կազմակերպության կամ նախաձեռնության անունը (լատինատառ): Ծրագրերի ընտրությունը նախատասվում է կատարել 2022թ․ սեպտեմբեր ամսին, իսկ հայտատուի հետ հետադարձ կապը և ծրագրի մեկնարկը՝ 2022թ․ հոկտեմբերին և նոյեմբերին։
Դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավերի և մանրամասների վերաբերյալ ԵՀՀ-ն սեպտեմբեր ամսին կկազմակերպի տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ համառոտ կներկայացվի «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով ԵՀՀ-ն կպատասխանի դիմումների ներկայացման գործընթացի և ընթացակարգի վերաբերյալ մասնակիցների հարցերին։ Տեղեկատվական հանդիպման ամսաթվի և հանդիպման վայրի մանրամասներին տեղեկանալու համար անհրաժեշտ է հետևել ԵՀՀ-ի կայքէջին և սոցիալական ցանցերին։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Ծրագրի հայտը
- Ծրագրի բյուջեն և բյուջեի մեկնաբանությունը
- Ծրագրի տրամաբանական աղյուսակը
- Ծրագիրն իրականացնող անձանց ինքնակենսագրականները (CV)
- Հավելյալ փաստաթղթեր՝
- երբ դիմողը կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության տիտղոսաթերթի պատճեն, որում արտացոլված են նպատակներն ու առաքելությունը
- երբ դիմողը նախաձեռնող խումբ է, անհրաժեշտ է ներկայացնել ղեկավարի անձնագրի պատճեն
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները
Չափանիշ |
Միավոր |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը |
25 |
Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը |
30 |
Ծրագրի արդյունավետությունն ու իրագործելիությունը |
25 |
Ծրագրի շարունակականությունը |
15 |
Դիմորդի ֆինանսական և օպերացիոն կարողությունները |
5 |
Ընդհանուր |
100 |
Դրամաշնորհը տրվելու է մրցութային կարգով։ Ստացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, գնահատվելու են ԵՀՀ մասնագետներից և գործընկերներից կազմված հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով գնահատման չափանիշները։
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին, էլ․հասցե՝ [email protected]։
***
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
[1] Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնելու ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ հանրային գործերում նրանց ներգրավմանը խրախուսելով։ Ծրագիրն անդրադառնում է մարտահրավերների լայն շրջանակի, որոնց հետ բախվում են հայ երիտասարդները, սկսած ուսանողական խորհրդի մանդատների և գործառույթների մասին իրենց անտեղյակությունից, մինչև իրենց՝ նոր կրթական համակարգի զարգացմանն ուղղված քաղաքականության քննարկումներին և մշակմանը նշանակալի մասնակցությունից։