Դասընթացի մասնակցության հրավեր. Երիտասարդության ոլորտում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացում
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են
Երիտասարդության ոլորտում գործող ՔՀԿ-ներին մասնակցել
կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի
Մայիսի 7-8, 2019 թ.
Դասընթացը նախատեսված է երիտասարդության ոլորտում աշխատող ՔՀԿ-ների ղեկավարների և ծրագրի համակարգողների համար
ՔՀԿ-ներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականություններ, վերլուծությունների հմտություններ, երիտասարդական ծրագրերին աջակցող կառույցների և դրանց ռազմավարությունների մասին տեղեկատվություն (ԵՄ, ԵԽ, դեսպանատներ, Էրազմուս պլուս, ԵՄ ԱլԳ, ԱՄՆ ՄԶԳ, միջազգային դոնորներ, ՀՀ պետական կառույցներ և այլն)։ Դասընթացի ժամանակ կխոսվի ՀՀ-ում երիտասարդության խնդիրների, դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունների, մեթոդների օրինակների, մասնակցայնության, համայնքի զարգացման, սոցիալական ձեռներեցության, տնտեսական ակտիվության, համագործակցության, քաղաքացիական ակտիվության, համայնքային ծրագրերի, զբաղվածության, առաջնորդության և այլ թեմաների մասին։ Կքննարկվեն Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականությունները, քաղաքականությունների վերլուծությունները և դրանց ձևավորման վրա ազդեցություն ունենալու հմտությունները։ Կներկայացվեն երիտասարդների զարգացման գործում ներգրավված ՔՀԿ-ների ցանցերը, համագործակցությունները, սոցիալական մեդիայի հարթակները և այլ համագործակցային ռեսուրսներ։
Դիմորդները պետք է՝
- Լինեն գրանցված ՔՀԿ-ի ներկայացուցիչ
- Հասկանան կազմակերպության կարիքները կարողությունների զարգացման համար և մոտիվացված լինեն այդ կարիքները լրացնելու համար:
Ինչպես դիմել՝
Դիմում փաթեթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Նամակի առարկան պետք է նշել՝ “Youth CSOs Training”: (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ)
Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. Ապրիլի 26, ժամը 17: 00:
Տեխնիկական տեղեկատվություն
- Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 20 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
- Դասընթացին մասնակցությունը անվճար է։
- Կազմակերպիչները կփոխհատուցեն ՀՀ շրջաններից ընտրված մասնակիցների տրանսպորտային, սննդի ու կացության ծախսերը։
- Դասընթացը կանցկացվի հայերեն լեզվով:
- Նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի մայիսի 2-ին։
- Նախնական ընտրված դիմորդները պետք է կարողանան մասնակցել սեմինարի երկու օրերին:
- Նախնական ընտրված դիմորդները պետք է համաձայնվեն մասնակցել սեմինարի գիտելիքների նախնական և հետդասընթացային գնահատումներին:
- Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտադիմումի ձևը՝ հայտադիմումի ձևը
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.