Լույս է տեսել «Կին, պատերազմ, խաղաղություն. կոնստրուկտը և դրա (չ)հաղթահարումը հայ գրականության մեջ» ժողովածուն
Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականին «ԵՀՀ Համալսարան» խորագրի ներքո հրատարակված «Կին, պատերազմ, խաղաղություն. կոնստրուկտը և դրա (չ)հաղթահարումը հայ գրականության մեջ» ժողովածուն։
Ժողովածուի վերլուծական աշխատությունները գիտահանրամատչելի կերպով ներկայացնում են կնոջ, պատերազմի և խաղաղության բազմաշերտ փոխհարաբերությունները, ինչպես դրանք արտացոլվել են հայ գրականության և բանահյուսության տեքստերում։ Ժողովածուն հարուստ շտեմարան է, որ ընթերցողին կօգնի հասկանալ կանանցից հայ հասարակության մեջ ակնկալվող գործառույթների և վարքի պատմական դինամիկան, փոփոխությունն ու զարգացումը պատերազմի (և առհասարակ ճգնաժամի), ինչպես նաև խաղաղ կյանքի իրադրություններում՝ ինչպես դրանք արտացոլվում են հայ գրականության մեջ:
Ժողովածուն առցանց հասանելի է այստեղ։
***
Այս հետազոտությունն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ` «Խաղաղության մշակույթներ» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության բովանդակության համար պատասխանատու է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության տեսակետների հետ: