Աշխատանքի հայտարարություն. «PR-ի և մարքեթինգի հիմունքներ» թեմայով դասընթացավար(ներ) (փակված է)
Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի թիմը թիրախ մարզերի բիզնեսների միջև համագործակցությունը խթանելու նպատակով փնտրում է որակյալ դասընթացավար կամ դասընթացավարների թիմ, ով (ովքեր) Տավուշի մարզի 15-20 բիզնեսների համար կիրականացնեն PR և մարքեթինգի հմտություններ թեմայով երկօրյա դասընթաց:
Խնդիրը
Դասընթացի արդյունքում մասնակիցները պետք է սովորեն արդյունավետ PR-ի և մարքեթինգի հիմունքները: Հմտությունները պետք է կիրառելի լինեն միջսահմանային կոնտեքստում՝ հաշվի առնեն լեզվական բազմազանությունը, սահմանափակ սպառողական կարողությունները, ինչպես նաև ազգային կարգավորումների տարբերությունները (Հայաստան՝ ԵՏՄ, Վրաստան՝ ԵՄ)
Մեթոդաբանությունը
Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի թիմը ակնկալում է, որ դասընթացը բաղկացած կլինի մի քանի սեսիաներից, որոնցից յուրաքանչյուրն կանդրադառնա հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին:
- PR-ի և մարքեթինգի հիմունքներ
- PR-ի և մարքեթինգի ավանդական մեթոդներ
- Ժամանակակից մուլտիմեդիայի դերը արդյունավետ, խելամիտ PR և մարքեթինգ իրականացնելու համար
- Արդյունավետ, խելամիտ PR-ի և մարքեթինգի կապը ընկերության եկամուտների աճի հետ
- Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում, արդյունավետ, խելամիտ PR-ի և մարքեթինգի հաջողված պատմությունների ներկայացում
- Սպառողի վարքի նմանություններն ու տարբերությունները քաղաքային ու գյուղական համայնքներում
- Սպառողի վարքի նմանություններն ու տարբերությունները Հայաստանում և Վրաստանում
- Հայկական արտադրողների կողմից Վրաստանում հաջող իրականացված PR –ի և մարքեթինգի օրինակներ:
Դասընթացը պետք է նաև անհատական կամ խմբային գործնական առաջադրանքներ կատարելու հնարավորություն ընձեռնի, որպեսզի մասնակիցները կարողանան իրական օրինակների վրա մշակել իրենց բիզնեսների համար PR և մարքեթինգային պլան:
Որպես հավելում, օրակարգը պետք է նաև Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի թիմին հնարավորություն ընձեռնի ներկայացնել ծրագրի ֆեյսբուքյան էջը, ծրագրի շրջանակներում ստեղծված բիզնես տեղեկատուն, որը ներառում է բիզնեսներ Քվեմո Քարթլի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնես սկսելու ուղեցույցը, (30 րոպե)։ Իսկ դասընթացի երկրորդ օրը մոտ 60 րոպե պետք է տրամադրել Վրաստանից՝ Քվեմո Քարթլիից, հրավիրված երեք բիզնեսներին, ովքեր կներկայացնեն Վրաստանում PR և մարքեթինգ իրականացնելու իրենց փորձը։
Դիմելու գործընթացը և անհրաժեշտ փաստաթղթերը
Հայտը պետք է ներառի հետևյալը.
- Առաջարկվող մեթոդաբանություն և երկօրյա դասընթացի օրակարգ
- Դասընթացավարի (ների) վճարի չափ
- Բաժանվող նյութերի ընդհանուր նկարագիր, այդ թվում նաև դասընթացի գնահատման թեսթեր
- Դասընթացավարի (ների) փորձի նկարագրություն, ինքնակենսագրական (ներ)
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ընտրված դասընթացավարը (դասընթացավարների թիմը) պետք է կարողանա․
Ա) 2016թ. հոկտեմբերի 13-ին և 14-ին Տավուշի մարզում իրականացնել երկօրյա դասընթաց: Դասընթացի լեզուն պետք է լինի հայերենը:
Բ) Դասընթացից հետո առնվազն 1 անգամ յուրաքանչյուր մասնակցին (անվճար հիմունքով) ուղղություն ցույց տալ PR և մարքեթինգ աշխատանքներում, օրինակ օգնել նրանց մշակել բիզնեսը ներկայացնող ֆեյսբուքյան էջ։
Ինչպես դիմել
Դիմորդները պետք է մինչ ս/թ սեպտեմբերի 26-ը, ժ: 18:00-ն իրենց հայտերն ուղարկեն Վարսիկ Ներկարարյանին՝ [email protected] էլ. հասցեով:
Խնդրում ենք թեմայի տողում նշել այս առաջադրանքը և Ձեր անունը:
(Օրինակ՝ Application - PR and Marketing - Aram Aramyan).
Հարցերի դեպքում զանգահարել կամ գրել Վարսիկ Ներկարարյանին (էլ. հասցե. [email protected], բջջային հեռախոսահամար. 095 25 15 63).
Տեխնիկական առաջարկի հետ ծանոթանալու սեղմե՛ք այստեղ: