«Միքայել Հրեշտակապետի Կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը Ոսկե Ծիրան կինոփառատոնում

michael archangel

Հուլիսի 16-ին, ժամը 18:00-ին Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակում Մալյանի անվան թատրոնում տեղի կունենա Վահան Իշխանյանի «Միքայել Հրեշտակապետի Կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Միքայել Հրեշտակապետի Կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2014 թ-ին ԵՀՀ «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Ֆիլմը պատմում է Պրիվոլնոյե գյուղի ուղղափառ կրոնական համայնքի առանձնահատկության մասին, ուր ամեն կիրակի հինգ մեծահասակ կանայք պատարագ են մատուցում առանց հոգևորականի: Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքը հիմնադրել են ռուս զինվորականները, 19-րդ դարի կեսերին: Երբեմնի ծաղկուն ու վայելչատես գյուղը այժմ անխնամ է, իսկ ռուս զինվորականների ժառանգները արտագաղթել են 1990-ականներից սկսած:

 

Ավելին