«Տեղական ժողովրդավարության դպրոցի» տարածքային դասընթացների մասնակցության հրավեր Տավուշի մարզի երիտասարդների համար

Եթե Դուք՝

  • 18-ից 35 տարեկան եք,
  • բնակվում եք Տավուշի մարզում,
  • երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդ,
  • ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքին,
  • պատրաստակամ եք սկսել բարեփոխումների և համայնքային զարգացման գործընթացը,
  • մտադիր եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը,

ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացներին՝ նոյեմբերի 12-14-ը և նոյեմբերի 26-28-ը, Դիլիջան Ռեզորթ հյուրանոցում։

Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կհոգան կազմակերպիչները: 

Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել դրամաշնորհային մրցույթին, որպեսզի իրականացնեն իրենց գաղափարները։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 7-ն է:

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեով, ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Ավելին