SK_PRA_jan6_2024

ԵՀՀ Հաղորդակցության օգնական Սամվել Խաչատրյանը խոսում է ընտանեկան տրավմաների մասին

Ռադիոզրույցն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի հանրային ռադիոյի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

Ընտանեկան կյանքի, փոխհարաբերությունների դժվարությունների, տրավմաների ու սիրո մասին է հոգեթերապևտ Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը։ Թարգմանության հեղինակ, արձակագիր Սամվել Խաչատրյանի բնորոշմամբ՝ հեղինակը հոգեվերլուծության մեջ համարվում է «սգի մասնագետ»։ Ուսումնասիրելով ընտանիքներում վիշտն ու տրավմաները, նա խոսում է այն մասին, որ տրավմաները կարող են սերնդե սերունդ փոխանցվել և ընտանիքի տարբեր անդամների մոտ դրսևորվել յուրովի։ Գրքում ներկայացված է 8 ընտանիքի պատմություն և ընտանիքի բարօրության 12 փորձաքար։ Ի՞նչ անել հաղորդակցումն ու շփումն ավելի բաց դարձնելու համար։ Ինչպե՞ս լինել ավելի հանդուրժող, ընդունել միմյանց տարբերությունները։ «Գրքում կարմիր թելով մի հաղորդագրություն է անցնում՝ «հանդուրժեք տարբերությունները»։ Գեղեցկությունը հենց դրանում է՝ լինել ավելի հանդուրժող ու ներողամիտ, շփումը ըստ դրա կառուցել», – ասում է Սամվել Խաչատրյանը։ Նա նշում է, որ Ջուլյա Սամուելն անդրադառնում է ընտանեկան փոփոխություններին, բայց չի խոսում ճգնաժամի տեսանկյունից։ Իր համար ընտանեկան խնդիրները ճգնաժամ չեն, այլ նոր հնարավորություններ։ Խոսում է ընտանիքի ինստիտուտի զարգացման պատմությունից, նախորդ դարերից մինչև առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներ, ժամանակակից ընտանիքի և նրա բնական զարգացման մասին։ Հեղինակը մի քանի անգամ շեշտում է, որ սա լավ ընտանիք կառուցելու ձեռնարկ չէ և ասում է, որ բացառիկ ընտանիքները դրանք սովորական ընտանիքներն են։ Ոչ մի ընտանիք կատարյալ չի լինում։

Ավելին