SLD_pic

«Տեղական ժողովրդավարության դպրոցի» տարածքային դասընթացների մասնակցության հրավեր Լոռու մարզի երիտասարդների համար

 

Եթե դուք՝

  • երիտասարդ եք՝ 18-ից 35 տարեկան
  • բնակվում եք ՀՀ Լոռու մարզում
  • երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդ
  • ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքում
  • պատրաստակամ եք սկսել զարգացման և բարեփոխումների գործընթաց
  • և միգուցե նպատակադրվել եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը,

ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացին՝ նոյեմբերի 19-21-ին և դեկտեմբերի 3-5-ին, ք․ Վանաձորում։

Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կհոգան կազմակերպիչները: 

Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել դրամաշնորհային մրցույթին, որպեսզի իրականացնեն իրենց գաղափարները։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 12-ն է:

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեով, ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

 

 

Ավելին