Բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Լոռի, Շիրակ, Տավուշ․ «Հատուկ նախագիծ»
Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքէջում։ Հասանելի է այստեղ։
Արդյո՞ք մեր երկրում ապրող մարդիկ երբևէ մտածել են, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք վերջին 12 ամիսների ընթացքում ստիպված են եղել գումար չունենալու պատճառով մի ամբողջ օր սոված մնալ: «Համայնքային աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի միջոցով փորձ է արվում որոշակի դարձնել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։ Ընտրվել են Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերն ու հետազոտությունների միջոցով լիքը բացահայտումներ արվել: Ծրագրի մասնակիցները պատմում են այս փորձի, պետական կառույցների հետ գալիք համագործակցության ու քաղհասարակության հետ խոսելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև նշում այն երևույթները, որոնք, ըստ իրենց, ամենից մտահոգիչն են եղել: