Մամուլի հայտարարություն. «Քարերի Պոեզիա. Անի» ցուցահանդեսը կբացվի հուլիսի 11-ին

Հուլիսի 6, 2018թ

                                                                        Կոնտակտային տվյալներ՝

                                                                        Լուսինե Ավագյան, Ծրագրի ղեկավար, ԵՀՀ

                                                                                                +37493 434017; [email protected]

Երևան– Հուլիսի 11-ինժամը 17։00-ին   Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանինստիտուտի «Տրդատ» սրահում տեղի կունենա «Քարերի ՊոեզիաԱնի » ցուցահանդեսի բացմանարարողությունը։ Թանգարան-ինստիտուտի քարտեզը կցված է։

Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան՝

  • Անուշ Տեր-Մինասյանը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն,
  • Գրեգորի Ցուրիսը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ
  • Յավուզ Օզքայան՝ Վերականգնող ճարտարապետ, Թուրքիայի Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայի նախագահ
  • Կարստեն Պալուդան-Մյուլլերը՝ Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) նախկին տնօրեն
  • Արմեն Կազարյանը՝ Ճարտարապետության և քաղաքաշինության պատմության և տեսության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ

Բացման արարողությունը կտևի շուրջ 30 րոպե և բաց կլինի մամուլի համար։ Արարողության ընթացքում կապահովվի անգլերեն-հայերեն-անգլերեն հաջորդական թարգմանություն։

Ցուցահանդեսն արտացոլում է Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերը՝ պահպանելու հնագույն Անի քաղաքի և շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։ Անի քաղաքը 2016թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Միջոցառումը հյուրընկալում են Թուրքիայում գործող «Անադոլու քյուլթուր»-ը և Հայաստանում գործող Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։ Այս ցուցահանդեսն իրականացվում է «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ։  Ցուցահանդեսի թե՛ նախապատրաստական, թե՛ արտադրական փուլում ներգրավվել և համատեղ աշխատել են լուսանկարիչներ և փորձագետներ Հայաստանից և Թուրքիայից։

2013 թվականից ի վեր «Անադոլու քյուլթուր»-ը սերտորեն համագործակցել է Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (WMF) և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) հետ՝ գնահատելու Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակը, կարևորությունը և պահպանության ներուժը՝ շեշտադրումը հատկապես Անիի վրա սևեռելով։

2013 թվականի աշնանը Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Նորվեգիայի ճարտարապետների, վերականգնող մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների և արվեստաբանների խումբն այցելեց Անի և տարբեր մասնագիտական տեսանկյուններից հետազոտեց մշակութային ժառանգության վայրերը՝ մշակելով ավելի հարուստ և համապարփակ հայեցակետ տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության մասին։ Ցուցահանդեսը այս ջանքերի անմիջական արդյունքն է։

Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, մշակութային ժառանգությունը պատկանում է մարդկությանը, ուստի դա այն ուղղություններից մեկն է, որ կարևորում և խթանում է երկրների միջև սերտ համագործակցությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը։ Այս տեսանկյունից Անին իր պատմությամբ, աշխարհագրական դիրքով և ճարտարապետական հատկանիշներով կարևոր մշակութային արժեք է, որ կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության խորացմանը։ Ցուցահանդեսը միտված է նման համագործակցության խրախուսմանը և օրինակ ծառայելուն։

2014 թվականից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն ակտիվորեն աջակցել է այս ջանքերըԱնիից բացի հայկական մշակութային ժառանգության նմանատիպ հետազոտություն է իրականացվել Մուշում և Արդվինում՝ 2014 և 2016 թվականներին համապատասխանաբար։

Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Ավելին