Մամուլի հայտարարություն. Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը խթանող լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխություն

Մամուլի հայտարարություն

Անմիջապես հրապարակման համար  

07 նոյեմբեր, 2016

Դիմել Նանե Պասկևիչյանին,

 (374.10) 25.15. 75 (120), [email protected]

 

 

Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը խթանող լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխություն

Երևան, ՀՀ – 2016 թ. նոյեմբերի 9-ին, ժամը 14։00-ին ԵՀՀ գրասենյակում (ք. Երևան, Ազատության պող. 1/21, բն. 22) տեղի կունենա կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցույթը կազմակերպվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակներում։

Մրցույթի հաղթողներն ընտրվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերի ուսումնասիրության արդյունքում։ Այս տարի մրցույթին մասնակցել  է 13 լրագրող ներկայացնելով՝ 14 տպագիր նյութ, 12 ծաղրանկար և 3 տեսանյութ: Ժյուրիի որոշումով սահմանվել են I-III հիմնական մրցանակներ, հատուկ մրցանակ կրոնական հարցերի շարունակական և համարձակ լուսաբանման համար և խրախուսական պարգևատրումներ։

Առաջին մրցանակը կհանձնի Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Ֆլոոր Նուիտեն-Էլզինգան, երկրորդը՝ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, երրորդը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Սամեր Բեսիր-Բրայերսը ։ Մյուս մրցանակները կհանձնեն իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը և Ստեփան Դանիելյանը։

Լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը: Այն անց է կացվում 2015 թվականից։

Մրցանակաբաշխությանը ներկա կլինեն Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Ֆլոոր Նուիտեն-Էլզինգան, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ դեսպան Ադրիան Փալմը,  այլ բարձրաստիճան հյուրեր։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ կցուցադրվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից արտադրված «Անհանդուրժողականության լեզուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է կրոնական կազմակերպությունների և հայաստանյան լրատվամիջոցների խրթին հարաբերությունների մասին։  Ֆիլմը կներկայացնի ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը։

Ավելին