Հաղորդակցության օգնական․ թափուր աշխատատեղի հայտարարություն (փակված է)

Comm

Հաղորդակցության գծով օգնական (12 ամիս՝ պայմանագրի երկարացման հնարավոր հեռանկարով)

Վերջնաժամկետ՝  20 ապրիլի, 2021թ․

Աշխատանքի համառոտ նկարագիր․

Հաղորդակցության գծով օգնականը սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով աջակցում է ԵՀՀ-ի ծրագրային գործունեության վերաբերայալ իրազեկության ձևավորմանը և հանրայնացմանը։

Հիմանական գործառույթներ.

  • Թարմացնել ԵՀՀ-ի կայքերը (www.epfarmenia.am; www.hkdepo.am
  • Թարմացնել և վարել ԵՀՀ-ի տվյալների բազան, թարմացնել էլեկտրոնային հասցեների ցանկերը և կատարել տվյալներին վերաբերող այլ գործառույթներ։
  • Թարմացնել և համակարգել ԵՀՀ-ի առցանց օրացույցները և կազմակերպչական այլ համակարգերը:
  • Մշակել սոցիալական ցանցերի հրապարակումները և տարածվող բովանդակությունը։
  • Աջակցել ծրագրային և հաղորդակցության թիմերին՝ կազմելով առցանց և տպագիր հրատարակությունների և ընտրված նյութերի հասցեատեր շահառուների ցուցակները, ինչպես նաև կազմակերպել նյութերի տարածումը։
  • Լուսանկարել միջոցառումների ընթացքում։
  • ԵՀՀ-ի առցանց միջոցառումների ընթացքում տեխնիկական առաջակցություն տրամադրել Zoom-ով անցկացվող հանդիպումների ժամանակ։
  • Ձևավորել պատրաստի տեքստերը ըստ ԵՀՀ-ի կողմից ստեղծված հրատարակչական գործիքի։
  • Աջակցել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմին՝ տեսանյութերի նկարահանումների կազմակերպման գործում։
  • Իրականացնել հաղորդակցությանը վերաբերող այլ գործողություններ ըստ կարիքի։

Պահանջվող մասնագիտական որակավորում.

  • Առնվազն բակալավրի աստիճան։  
  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ մեդիայի և հաղորդակցության ոլորտում։
  • Հայերեն և անգլերեն բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Ճկուն աշխատելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն։
  • Սոցիալական մեդիա հարթակների կառավարման փորձ։
  • Լուսանկարչական և տեսանկարահանման հմտություններ։
  • Adobe Photoshop-ով աշխատելու հմտություններ (Adobe Premier Pro և Adobe After Effects ծրագրերին տիրապետելն առավելություն է) ։
  • Ռուսերենի իմացությունն առավելություն է։

Անհրաժեշտ հմտություններ․

Ճկուն, մանրամասնություններին ուշադրություն դարձնող, մոտիվացված անհատ, որը պատրաստ է թիմային աշխատանքի։ Հաղորդակցության, տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի սիրահար։

Աշխատավարձ․

Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։ ԵՀՀ-ն ապահովում է հավասար հնարավորություններով աշխատանքային միջավայր։

Դիմելու ընթացակարգը.

Հետաքրքրված դիմորդները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) և իրենց ստեղծարար աշխատանքի օրինակ (հոդված, լուսանկար, տեսագրություն և/կամ աշխատանքի այլ նմուշներ) ներկայացնել  [email protected] հասցեով իմակին։

Թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել Ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ Հաղորդակցության գծով օգնական_Անուն Ազգանուն։

Ավելին