Ստեղծել «պայթյուն» արձակում՝ ինձ համար ֆանտաստիկը դա է․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
«Ընդհանուր առմամբ, ինձ ինչն է հետաքրքրում արձակում, դա՝ պայթյունն է։ Այսինքն, որ կենցաղագրությունը խախտվի, տեղի ունենա հեղափոխական մի իրադարձություն, որը փոխի իրադրությունը գեղարվեստական երկի իրականության սահմաններում։ Եվ այդ առումով ես սկզբունքային տարբերություն չեմ դնում ընհանրապես արձակի որևէ ժանրի՝ և՛ ֆանտաստիկ, և՛ գիտաֆանտաստիկ գրականության միջև, թեև բնականաբար նրանք ունեն իրենց տարբերակումները, եթե գիտական, գրականագիտական առումով մոտենանք»։
ԵՀՀ տնօրեն գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման հյուրն է։ Նազելի Օհանյանի հետ զրուցել են Հայաստանում գիտաֆանտաստիկ ժանրի գոյության և զարգացման մասին։