Խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմի արտադրության մրցույթ
Հայտերի ներկայացման հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում հայտարարում է խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմի արտադրության մրցույթ: Ֆիլմի նպատակն է հանրամատչելի ձևով ներկայացնել «խտրականություն» հասկացությունը և դրա տարատեսակները (ուղղակի, անուղղակի, խտրականության հրահրում, հետապնդում, սեգրեգացիա և այլն), մատնանշել խտրականության կանխարգելման մեխանիզմները, անդրադառնալ միջազգային պրակտիկային՝ բերելով կոնկրետ օրինակներ։ Ֆիլմը նախատեսված է լայն հանդիսատեսի համար։
Տեսաֆիլմի նախընտրելի տևողությունը` 15-20 րոպե է, լեզուն՝ հայերեն: Խրախուսվում են մուլտիմեդիայի օգտագերծմամբ ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպություններ և անհատներ: Ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների թագավորության կառավարության աջակցությամբ։
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը.
1.Մասնակցության հայտ. օրինակը կարելի է գտնել ԵՀՀ ինտերնետային կայքում www.epfound.am։
2.Սցենարական հայտ, որն ընդգրկում է.
•Սցենարական առաջարկը` ֆիլմի համառոտ նկարագրություն (մինչև 2 էջ, Sylfaen տառատեսակ)
•Ֆիլմի արտադրության աշխատանքային գրաֆիկը (աշխատանքը պետք է ավարտված լինի մինչև 2014 թվականի հոկտեմբերի 30-ը):
•ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական
անդամների ցուցակը:
3.Ֆիլմի նկարահանման մանրամասն նախահաշիվ, ֆիլմի բյուջեն չպիտի գերազանցի 5000 եվրոն:
4.Հայտատուի (պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր) նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն DVD ձևաչափով:
Ընտրության չափանիշները
•Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը
•Ներկայացված սցենարի պրոֆեսիոնալիզմը, այդ թվում իրավական տեսանկյունից
•Գաղափարի իրագործելիությունը
•Բյուջեի իրատեսական լինելը
•Հայտատուի նախկինում կատարած աշխատանքների որակը
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը . մրցույթի արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:
Ծանոթություն
•Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել մեկից ավելի հայտ, սակայն կընտրվի ներկայացված աշխատանքներից միայն մեկը
•Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
•Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին
Հարցերի դեպքում դիմել Իզաբելլա Սարգսյանին +(0) 10 251575 (119) հեռախոսահամարով կամ էլ-փոստով` [email protected] :