Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց ՀԿ-ների համար
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են
ՔՀԿ-ներին մասնակցել Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման թեմայով եռօրյա դասընթացին
Հոկտեմբերի 8-10, 2019 թ.
Դասընթացավարներ․ Լարիսա Սոտիևա (Մեծ Բրիտանիա), Ջուլիետ Սքոֆիլդ (Մեծ Բրիտանիա) և Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան)։
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կառույցների համար այսօր ավելի քան կարևոր է համագործակցային կարողությունների զարգացումը, հատկապես վերլուծական, քննադատական, բանակցային և հաշտարարության բաղադրիչներով։ Տարբեր առանցքային դոնորների ռազմավարությունները հաճախ պահանջում են տարածաշրջանային գործընկերների մասնակցությամբ ծրագրերի իրականացում։ Հետևաբար, ՔՀԿ-ների համար շատ կարևոր է գիտելիքներ ստանալ կոնֆլիկտների դինամիկայի և վերլուծության, արտակարգ իրավիճակներում գործելու մասին, ինչպես նաև ձեռք բերել համագործակցային ռազմավարությունների մշակման հմտություններ։ Այս նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ԵՀՀ-ն ՀԲԸՄ-ի հետ համատեղ, իրականացնում է ՔՀ Կամուրջ ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է ՔՀԿ-ներին մասնակցելու Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման թեմայով եռօրյա դասընթացին։
Դասընթացը կվարեն միջազգային փորձագետներ Լարիսա Սոտիևան (Մեծ Բրիտանիա), Ջուլիետ Սքոֆիլդը (Մեծ Բրիտանիա), Նունե Սարգսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան)՝ ԵՀՀ-ի և ՀԲԸՄ-ի մասնագետների հետ համատեղ։
Դասընթացի նպատակներն են՝
- ՔՀԿ-ներին ներկայացնել հակամարտությունների վերլուծության գործիքներ,
- Սովորել հակամարտությունների լուծման, տրանսֆորմացիային ուղղված ռազմավարություններ, մոտեցումներ, որոնք կներմուծվեն տարբեր բնագավառներում ծրագրերի նախագծման գործընթացների մեջ,
- Ձեռք բերել ՔՀԿ-ների առօրյա աշխատանքի, նախագծերի պլանավորման և հակամարտության կողմերի հետ փոխհարաբերությունների ժամանակ կիրառվող անհրաժեշտ գործնական հմտություններ:
Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում կարիք ունեն վերը նշված հմտությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համագործակցային ծրագրերի։
Դասընթացի ժամանակ ՔՀԿ-ներին կներկայացվեն ծրագրերի ստեղծման և իրականացման ժամանակ կոնֆլիկտների արդյունավետ հարթման մոտեցումներ, ինչպես նաև ծրագրային օրինակներով կվերլուծվեն հակամարտությունների թեմայով առանձին իրավիճակներ։
Դասընթացը նախատեսված է մարդու իրավունքների, հաշմանդամության, բնապահպանական, գենդերային, հայաստանյան, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հակամարտությունների հարցերով զբաղվող ՔՀԿ ղեկավարների ու ծրագրերի համակարգողների համար։
Ով կարող է դիմել
- ՀՀ-ում գործող այն ՔՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք իրենց ծրագրերում ունեն կոնֆլիկտին վերաբերող էլեմենտներ։
Դիմելու համար
- Լրացնել հետևյալ դիմումի ձևը,
- Ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] նամակի առարկան նշելով. “Conflict Sensitivity Training for CSOs” (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ):
Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. սեպտեմբերի 28-ը, ժամը 20։00:
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
Լրացուցիչ տեղեկատվություն
- Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 20 մասնակից։
- Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից, ըստ հետևյալ չափանիշների՝ դասընթացի նպատակներին կազմակերպության գործունեության համապատասխանության, կարողությունների զարգացման կարիքների առկայությաննը, կազմակերպության կողմից դասընթացի արդյունքների կիրառման հավանականության։
- Մասնակցությունը պարտադիր է դասընթացի ողջ ընթացքում։
- Դասընթացի մասնակցության ծախսերը հոգում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ներառյալ մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային և կացության ծախսերը։
- Դասընթացի լեզուն անգլերենն է, հայերեն թարգմանությամբ:
- Ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 30-ին։
- Դասընթացից առաջ և հետո մասնակիցներից կպահանջվի մասնակցել գնահատման գործընթացին ։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին նպաստելու համար: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար գնալ այս հղումով՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.