Բնապահպանության ոլորտում գործող ՔՀԿ-ներին հրավիրում ենք մասնակցելու կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են
Բնապահպանության ոլորտում գործող ՔՀԿ-ներին մասնակցել
կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի
Փետրվարի 13-15, 2019 թ.
Բնապահպանության ոլորտում գործող ՔՀԿ-ների համար դասընթաց
Եռօրյա դասընթացը նախատեսված է բնապահպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ների ղեկավարների համար, կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բնապահպանական քաղաքականությունը, ոլորտում իրականացվող բարեփոխումները, միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, ինչպես նաև գործող կառույցների և առկա մարտահրավերների՝ կապված ջրային ավազանների, մթնոլորտի, ընդերքի, կենսաբազմազանության և այլ հիմնախնդիրների մասին ներկա իրավիճակը։
Դասընթացի ընթացքում փորձագետները կներկայացնեն էկոտուրիզմի, ինչպես նաև կանաչ գյուղատնտեսության և կիրառվող նոր տեխնոլոգիաների, բնապահպանական կրթության և բիոէթիկայի մասին։
Դիմորդները պետք է՝
- Լինեն գրանցված ՔՀԿ-ի ներկայացուցիչ
- Ունենան բնապահպանության ոլորտում մասնագիտական փորձառություն և/կամ կրթություն
- Հասկանան կազմակերպության կարիքները կարողությունների զարգացման համար և մոտիվացված լինեն այդ կարիքները լրացնելու համար:
Ինչպես դիմել՝
Դիմում փաթեթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Նամակի առարկան պետք է նշել՝ “Environment CSOs Training”: (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ)
Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. փետրվարի 5, ժամը 17: 00:
Տեխնիկական տեղեկատվություն
- Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 20 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
- Դասընթացին մասնակցությունը անվճար է։
- Կազմակերպիչները կփոխհատուցեն ՀՀ շրջաններից ընտրված մասնակիցների տրանսպորտային, սննդի ու կացության ծախսերը։
- Դասընթացը կանցկացվի հայերեն լեզվով:
- Նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի փետրվարի 8-ին։
- Նախնական ընտրված դիմորդները պետք է կարողանան մասնակցել սեմինարի բոլոր 3 օրերին:
- Նախնական ընտրված դիմորդները պետք է համաձայնվեն մասնակցել սեմինարի գիտելիքների նախնական և հետդասընթացային գնահատումներին:
- Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտադիմումի ձևը՝ հայտադիմումի ձևը
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.