Մամուլի հայտարարություն. հուլիսի 10-ին կմեկնարկի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատարանը

 

Հուլիսի 6, 2018 թ

Կոնտակտային տվյալներ`

Սոնա Կարապողոսյան, Ծրագրի ղեկավար

+37491 328118; [email protected]

Երևան, ՀՀ – 2018թ հուլիսի 10-ին, ժամը 11։00-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակում (2/2 Մելիք Ադամյան փողոց) կայանալու է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմիաշխատարանը։

Բացման խոսքով հանդես կգան՝

  • Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին՝ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան
  • Չիդեմ Մաթերը՝ պրոդյուսեր, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ղեկավար (Թուրքիա)
  • Սուսաննա Հարությունյանը՝ «Ոսկե ծիրան» միջազգայինկինոփառատոնի տնօրեն (Հայաստան)

Բացման արարողությունը կտևի շուրջ 30 րոպե և բաց կլինի մամուլի համար։ Կապահովվի անգլերեն-հայերեն-անգլերեն հաջորդական թարգմանություն։

«Անադոլու քյուլթուր»-ը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2009 թվականին ստեղծել են Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը՝ որպես առաջին մշակութային ցանց Հայաստանի և Թուրքիայի միջև։ Կինոպլատֆորմը նպատակ ունի զարգացնել երկու հասարակությունների միջև սերտ հարաբերություններ՝ խթանելով Հայաստանի, Թուրքիայի և Սփյուռքի կինոգործիչների շրջանում համագործակցությունը և համատեղ ֆիլմերի արտադրությունը։

Յուրաքանչյուր տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը Հայաստանի, Թուրքիայի և Սփյուռքի կինոռեժիսորների մասնակցությամբ կազմակերպում է երկու աշխատարան մեկն ապրիլին Ստամբուլի Միջազգային կինոփառատոնի, մյուսը՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Եռօրյա աշխատարանի ընթացքում մասնակիցները միջազգային ժյուրիին են ներկայացնում իրենց ֆիլմերի գաղափարները և քննարկում համատեղ արտադրության հնարավորությունները։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվում են նաև կինոպլատֆորմի կողմից արդեն իսկ աջակցված ֆիլմերը։

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատարանը տեղի կունենա Երևանում, 2018 թհուլիսի 10-12-ը։ Մասնակցության համար ներկայացվել է 20 հայտադիմում, որոնցից միջազգային ժյուրիի կողմից ընտրվել են հետևյալ 8 նախագծերը՝

  • ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ (Հայաստան/Թուրքիա)
  • ԱԶՆԻՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (Հայաստան/Թուրքիա)
  • ՀԱՅԿԱԿԱՆ ՇԵՔՍՊԻՐ (Հայաստան)
  • ԲԱՐԵՎ ՀԱՐԵՎԱՆ (Թուրքիա)
  • ԷԼԻԶԱԲԵԹ, ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՀԱՆԱԼ ԱՌԱՆՑ ՔԵԶ ԼՐԻՎ ՃԱՆԱՉեԼՈՒ (Թուրքիա)
  • ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ (Հայաստան)
  • ԿԱՐԱՊՆԵՐ (Թուրքիա)
  • ՆԵՏԵԼՈՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ (Թուրքիա)

Լավագույն նախագիծը կստանա 7000 եվրոյի չափով պարգևատրում։ Միջազգային ժյուրին բաղկացած է հետևյալ անդամներից՝

  • Ալբերտ Վիդերշփիլ, Համբուրգի Միջազգային կինոփառատոնի ղեկավար (Գերմանիա)
  • Մելեք Ուլագայ Թայլան, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր
  • Դիլոյ Գյուլուն, պրոդյուսեր
  • Չիդեմ Մաթեր, պրոդյուսեր, հայ-թուրքական կինոպլատֆորմի ղեկավար (Թուրքիա)
  • Սուսաննա Հարությունյան, «Ոսկե ծիրան» Միջազգային կինոփառատոնի ղեկավար
  • Արսինե Խանջյան, դերասանուհի և պրոդյուսեր (Կանադա)
  • Վրեժ Կասունի, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի հիմնադիրտնօրեն (Հայաստան)

Հիմնադրման օրվանից կինոպլատֆորմի շրջանակներում իրականացվել է 24 կարճամետրաժ ֆիլմ և վավերագրական կինոնախագիծ, կատարվել է շուրջ 300 միջպետական այցելություն, պատրաստվել և ներկայացվել է առաջին հայ-թուրքական կինոալմանախըԱյսօր կինոպլատֆորմը Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից ավելի քան 270 մասնակիցների լիարժեք մասնագիտական ցանց է, որի ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ կինոփառատոններում և մշակութային կենտրոններում և ձեռք բերել լայն հանդիսատես ողջ աշխարհում:

Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Շվեդիայի արտքաին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Ավելին