Կրթության բնագավառի փորձագետներն ու դասընթացավարները կարող են դիմել դասընթացի կազմակերպման մրցույթին (փակված է)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում են
կրթության բնագավառի փորձագետներին և/կամ դասընթացավարներին
դիմել դասընթաց կազմակերպելու մրցույթին
Ընդհանուր տեղեկություններ
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին:
Դասընթացի նպատակն է` կրթության ոլորտում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացումը` նրանց գործունեության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով։
Դասընթացի մասնակիցներն են կրթության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Դասընթացի նախնական ժամկետն է 2018 թ. հունվարի 29-31-ը:
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է ՝ 2018 թ. հունվարի 19-ը, ժամը՝ 17: 00:
Դասընթացի վայրը՝ ԵՀՀ ՔՀԿ կառավարման դպրոց, (Ազատության 1/23, Երևան):
Դասընթացի թեմաները.
– ՀՀ -ում կրթության քաղաքականությունը. կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների, միջազգային պայմանագրերի ներկայացում,
– կրթության բնագավառում քաղաքականությունների վերլուծություն, քաղաքական համառոտագրերի պատրաստում (Policy brief),
– կրթության բնագավառի կառույցները, կոալիցիաները և կրթական հարթակները, դրանց ձևավորումն ու դերը կրթության ոլորտոմ,
– մասնակցություն ինտեգրացիոն միջազգային կրթական պրոցեսներին,
– կրթության բնագավառին աջակցող միջազգային և տեղական կազմակերպություններ, դոնորային ռեսուրսները,
– կրթության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաները,
– կրթության բնագավառում ՔՀԿ-ների գործունեությանը աջակցող հետազոտական գործիքները,
– քաղաքականությունների վերլուծությունների հմտություններ։
Դիմելու կարգը
Եթե նշված թեմաներից մեկում կամ մի քանիսում ունեք դասընթաց վարելու փորձ,, կարող եք դիմել ԵՀՀ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտ` առավելագույնը 2 էջ, հետևյալ տեղեկատվությամբ՝
ա) փորձառության ոլորտը(ները),
բ) դասընթաց մշակելու և վարելու փորձը,
գ) առաջարկվող դասընթացի(ների) թեման, մոտավոր կառուցվածքն ու մեթոդաբանությունը,
դ) ակնկալվող վարձատրության չափը ։
2) Մասնագիտական ինքնակենսագրություն (CV);
Հայտը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ ԵՀՀ Ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին: Նամակի առարկան պետք է նշել՝ Trainer, անունը /ազգանունը:
Ընտրված փորձագետները կհրավիրվեն հարցազրույցի «ՔՀ Կամուրջ» ծրագրի աշխատանքային խմբի կողմից՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
«ՔՀ Կամուրջ» ծրագիրը Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված երեք տարվա ծրագիր է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔԿՀ) և նրանց մոտ զարգացնել կարողություններ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։ Ծրագրի բացառիկ բաղադրիչը Սփյուռքի ներուժի և փորձագիտական կարողությունների ներգրավումն է։ Տեղական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մեծապես շահելու կարողությունների զարգացման վերապատրաստումներից, ստանալու մասնագիտական օժանդակություն Սփյուռքի փորձագետներից, մասնակցելու ՔՀԿ-ների կառավարման հավաստագրերի ծրագրին տեղական համալսարանում, ստանալու փոքր դրամաշնորհներ, ներգրավելու հասարակական գործունեություն իրականացնող հայտնի անձանց որպես Բարի կամքի դեսպաններ։
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.