«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային ծրագրի մրցույթ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային մրցույթ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։
Ակնկալվում է, որ թեմաները, վերջնական արտադրանքը և ընտրված ձևաչափերը կհասցեագրվեն ստորև ներկայացված ուղղությունների համատեքստում․
- Հայաստանում տեղի ունեցող, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և ակտիվորեն քննարկվող խնդիրների և իրադարձությունների քննադատական ուսումնասիրություն,
- Երկրի և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային ուշադրությունից դուրս մնացած թեմաների վերհանում և քննարկում,
- Հասարակության համար քննարկման և քննադատության տեսանկյունից տաբուավորված կամ կարծրատիպային ընկալումներ ձևավորած թեմաների վերհանում և վերլուծություն։
Ընտրված թեմաները կարող են ներկայացնել, օրինակ, մարդու ճակատագիր, չբացահայտված դեպք, երկրի, հասարակության, խոցելի խմբերի, անձի ներկայի և անցյալի հետ կապված պատմություն/ներ, (հակա)քարոզչության և թիրախավորված մեդիա մանիպուլյացիաների բացահայտում, պատմական դեպքերի և հասարակությունում քննարկված թեմաների այլընտրանքային մեկնաբանություն, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ընկալումը՝ աշխարհում տեղի ունեցող հասարակական զարգացումների համատեքստում և այլն։
Ծրագիրը կարող է առաջարկվել ցանկացած մեդիա հարթակում, այդ թվում միաժամանակ տարբեր հարթակներում (crossmedia/transmedia) աշխատելու համար՝ հեռուստատեսություն, տպագիր, ռադիո, մոբայլ և այլն։
Կազմակերպիչներն ակնկալում են տարբեր ժանրերի և ձևաչափերի արտադրանք, մասնավորապես՝ վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ, բանավեճեր, փոքր սերիալներ, նոր մուլտիմեդիա ձևաչափեր, տեքստային նոր մոտեցումներ և այլն։ Խրախուսվում է ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, հեղինակային, յուրահատուկ մոտեցումը թեմային։ Առաջարկը չպիտի կրկնի արդեն եղած ձևաչափը և պիտի տարբերվի լրատվամիջոցների առօրյա արտադրանքից։ Հատուկ ուշադրություն կդարձվի լսարանների թիրախավորմանը և ընդգրկմանը, ինչպես նաև լսարանների հետ հետադարձ կապի ապահովմանը՝ նյութերի ազդեցիկությունը գնահատելու նպատակով:
Մրցույթին կարող են դիմել
- Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցները[1],
- Անհատ լրագրողները, ռեժիսորները կամ ստեղծագործական խմբերը և ստուդիաները, որոնք կստեղծեն և կտարածեն իրենց հեղինակային արտադրանքը՝ համագործակցելով ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել մինչև 12 ամիս:
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 2.500.000-ից մինչև 10.000.000 ՀՀ դրամ:
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Նշված թեմաներին և ուղղություններին համապատասխանությունը |
15 |
2 |
Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը և այլն |
25 |
3 |
Գաղափարի յուրահատուկ և գրավիչ լինելը, թեմայի ակտուալությունը և կարևորությունը, յուրահատուկ հեղինակային մոտեցումները, հետաքրքիր պատմությունների և հերոսների առկայությունը, այն, թե որքան նշանակալի և կիրառելի է գաղափարը հանրային քաղաքականության և Հայաստանի զարգացման հեռանկարների տեսակետից |
15 |
4 |
Արտադրանքի տարածման ռազմավարությունը, ազդեցության հավանականությունը |
20 |
5 |
Ծրագրի բյուջեի ողջամտությունը և ծրագրի նպատակներին համապատասխանությունը |
25 |
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։ Հայտը կարող է ներկայացնել լրատվամիջոցը՝ ընդրգկելով գործընկեր հայտատուին, կամ գործընկեր հայտատուն՝ նշելով թիրախային այն լրատվամիջոցը, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
Թիրախային լրատվամիջոցներ |
Անհատներ կամ ստեղծագործական խմբեր |
Հայտադիմում՝ Հավելված 1 |
Հայտադիմում՝ Հավելված 2 |
Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը- |
Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը |
Տրամաբանական մոդելը՝ Հավելված 4 |
Տրամաբանական մոդելը՝ Հավելված 4 |
Գործողությունների պլան՝ Հավելված 5 |
Գործողությունների պլան՝ Հավելված 5 |
Կիսաեզրափակիչ փուլ անցած թիրախային լրատվամիջոցի համար` Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)։ Հավելված 6։ |
Համագործակցության նամակ՝ համապատասխան թիրախ լրատվամիջոցի կողմից։ |
Հայտերը պիտի ուղարկվեն [email protected] էլ. փոստին: Ներկայացնողը էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line) պիտի նշի “MICE_AMP_Grants_Competition”: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են այս հայտարարությանը:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունիսի 25-ն է։
Նախամրցութային սեմինար
«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային ծրագրի մրցույթի շրջանակներում կկազմակերպվի նախամրցութային սեմինարը, որը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 15:00-18:00, «ԻԲԻՍ Երևան Կենտրոն»-ում։ Հասցեն՝ ք․ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք։
Նախամրցութային սեմինարին ներկայացված պրեզենտացիան հասանելի է այստեղ:
Խնդրում ենք տեղեկացնել ձեր մասնակցության մասին գրելով կամ զանգահարելով՝ ԵՀՀ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հետևյալ կոնտակտներով՝ +37410 25 15 75*222; + 37455 57 51 50; +37495 25 15 46, էլ. փոստ [email protected]
Կամ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. +37410 58 36 20*112, +374 95 58 36 39; Էլ.փոստ [email protected]
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը:
[1] ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների ցանկը.
Ա1+, 168 Ժամ, ԱԼՏ ՀԸ, Անկյուն +3 ՀԸ, Առավոտ, Ասպարեզ, Սիվիլնեթ, Հետք, E-press, Կենտրոն ՀԸ, Լոռի ՀԸ, Լրագիր, Լրատվական ռադիո, ՊանԱրմենիան մեդիա գրուպ, Ռադիո Վան, Հանրային ՀԸ և ռադիո, Ցայգ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ