Առավոտյան, երբ քնից արթնանում ենք, նախաճաշում կամ դրա ժամանակը ուղղակի չունենք, շտապում ենք աշխատանքի կամ պարզապես մեր «գործերով»։ Հայտնվում ենք դրսում, քայլում ենք մայթով կամ փողոցում մայթեր չկան, ճամփան էլ մի բան չէ՝ անձրևին ցեք, ամռանը՝ փոշի, ձմռանը՝ ձյուն, որ քայլելդ չի էլ գալիս։ Իսկ եթե «հաջողակ» ենք, ապա մեքենայի շարժիչն ենք միացնում ու ղեկը առնում մեր ձեռքը և փորձում հասնել նպատակակետին՝

Հունիսի 8-9 ԵՀՀ-ն կազմակերպել էր ՀԿ Դեպո կառավարման 8-րդ դպրոցը Երևանում։ Դպրոցի թեման ֆոնդահայթայթումն էր։ Հասարակական կազմակերպությունների մոտ 20 ներկայացուցիչներ մասնակցում էին դպրոցին։ Քննարկվեցին ֆոնդահայթայթման մի քանի բաղադրիչները։

Հաղորդումը պատրաստվել է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:

Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:

Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում

Որակական հետազոտություն

Աշխատանքի նկարագիր

Օգոստոս 2016

«Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով: