Ցուցահանդեսն արտացոլում է Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերը՝ պահպանելու հնագույն Անի քաղաքի և շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։ Անի քաղաքը 2016թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Միջոցառումը հյուրընկալում են Թուրքիայում գործող «Անադոլու քյուլթուր»-ը և Հայաստանում գործող Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։ Այս ցուցահանդեսն իրականացվում է «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ։ Ցուցահանդեսի թե՛ նախապատրաստական, թե՛ արտադրական փուլում ներգրավվել և համատեղ աշխատել են լուսանկարիչներ և փորձագետներ Հայաստանից և Թուրքիայից։

«Անադոլու քյուլթուր»-ը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2009 թվականին ստեղծել են Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը՝ որպես առաջին մշակութային ցանց Հայաստանի և Թուրքիայի միջև։ Կինոպլատֆորմը նպատակ ունի զարգացնել երկու հասարակությունների միջև սերտ հարաբերություններ՝ խթանելով Հայաստանի, Թուրքիայի և Սփյուռքի կինոգործիչների շրջանում համագործակցությունը և համատեղ ֆիլմերի արտադրությունը։