«ՄԱՐԴԱՄԵՋ» Սոցիալական նորարարության հավաք
Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Սոցիալական նորարարության հավաքի նպատակը
Նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
«Մարդամեջը» կօգնի.
- վերհանել մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ
- ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
- ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ
Ժամանակացույց․
«ՄԱՐԴԱՄԵՋ» սոցիալական նորարարության հավաքի կանցկացվի Հայաստանի 6 մարզերում գործող ինֆոտներում․
- Սեպտեմբերի 11-ին՝ Գյումրի Ինֆոտուն
- Սեպտեմբերի 15-ին՝ Վանաձոր Ինֆոտուն
- Սեպտեմբերի 18-ին՝ Արմավիր Ինֆոտուն
- Սեպտեմբերի 24-ին՝ Մարտունի Ինֆոտուն
- Սեպտեմբերի 26-ին՝ Իջևան Ինֆոտուն
- Սեպտեմբերի 29-ին՝ Սյունքի ինֆոտուն
Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ։
Հավաքի ընթացքում նախատեսվում են խմբային աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը։
Քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր ինֆոտան ընտրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարները իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև 250.000 դրամի սահմաններում:
Մանրամասն տեղեկությունների համար, տե՛ս կից փաստաթուղթը։