Լույս է տեսել «Ինչպես են մարդիկ սովորում. սովորելու փորձառություններ» սոցիալ-մարդաբանական հետազոտությունը
Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականին «ԵՀՀ Համալսարան» խորագրի ներքո հրատարակված «Ինչպես են մարդիկ սովորում. սովորելու փորձառություններ» սոցիալ-մարդաբանական հետազոտությունը։
Գիրքը ուսումնասիրում է սովորելու փորձառությունները տարբեր մասնագիտությունների, տարիքային խմբերի և զբաղմունքների մարդկանց շրջանում։ Ազգագրական մեթոդաբանությամբ իրականացվել են հիսուն խորքային հարցազրույցներ։ Զրուցակիցները, իրենց ոլորտներում կայացած մասնագետներ են և ունեն գիտակցված ու հետաքրքիր ուսումնական փորձառություններ։ Հետազոտությունն առաջարկում է ներկայացված գաղափարներն օգտագործել սովորելու և ուսուցման գործընթացների մեկնարկի, մեթոդների ու մոտեցումների պլանավորման և իրականացման փուլերում՝ դիտարկելով դրանք կիրառական-մեթոդական տեսանկյունից։
Հետազոտության առցանց տարբերակը հասանելի է այստեղ։