Gevorg Ter-Gabrielyan

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Պետրոս Ղազարյանի հյուրն է

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Պետրոս Ղազարյանի հյուրն էր։ Դիտեք հարցազրույցն ամբողջությամբ այս տեղանյութում։  

«Ժողովուրդը շատ իմաստուն հասկացություն է, ուրիշ բան, որ, էլի եմ ասում, այս կես տարվա ընթացքում մենք պիտի կրթենք մեր հասարակությանը, ինքը պիտի ինքնակրթվի, որովհետև ունի շատ խոշոր բացեր։

Մի ուրիշ օրինակ ասեմ, կենցաղային, որ շատ տարածված է. ուրիշի անունով վարկ վերցնելը։ Տալ քո անունը, որ քո ազգականը, բարեկամը վարկ վերցնի, որովհետև ինքը արդեն իր վարկը չի կարողացել փակել և դրա համար քեզ է խնդրում։ Դու էլ, որպես բարի մարդ, տալիս ես քո համաձայնոթյունը և դրանով հիմք ես ստեղծում, քո և քո ապագայի, քո ընտանիքի ապագայի՝ աղքատության սպիրալով դեպի ներքև գնալու, մեկընդմիշտ։ Որովհետև այդ մարդը, որը քո անունով է վերցրել վարկը, երբևէ, ոչ մի հանգամանքներում այն չի վերադարձնելու, նա փախնելու է մոսկվաներ, Ուկրաինա, դու նրա հետ գժտվելու ես, ինչքան էլ մոտիկ ազգական նա լինի։

Մեր ժողովուրդը դա չգիտի։ Նրանք նվիրում են իրենց անունը ինչ-որ փոքր գումարի դիմաց, որպեսզի մեկընդմիշտ կորցնեն բանկային վարկը, նույն կերպ, ինչպես որ նրանք նվիրում էին իրենց քվեն 5000 կամ 10․000 դրամի դիմաց և վաճառում էին մեր ինքնիշխանությունը քրեաօլիգարխիկ համակարգին տարիներ շարունակ: Բայց դուրս եկանք դրանից, եկեք դա հիմա ինստիտուցիոնալացնենք։

Մենք անընդհատ գնալու ենք քվեարկելու և մենք անընդհատ արդար ենք քվերարկելու և պիտի հասկանանք, որ մարդուց ավելի ինքնիշխան, անհատից, հասարակության անդամից, քաղաքացուց ավելի ինքնիշխան տեր այս երկիրը չունի»։

Ավելին