EPF_Moj_Discussion

ԵՀՀ-ն ընդգրկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ․ գործողությունների նախագիծը համակարգող խորհրդի կազմում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին ընդգրկվել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների նախագիծը համակարգող խորհրդի կազմում։

ԵՀՀ-ն տարիներ շարունակ ակտիվ ներգրավված է եղել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։ ԵՀՀ-ն նախարարության ուշադրությանն է ներկայացրել մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության, խտրականության դեմ պայքարի, երեխայի իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի բերալավմանն ուղղված առաջարկների փաթեթները, որոնցից շատերն ընդունվել, իսկ որոշներն արդեն հասցեագրվել են։

ԵՀՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարության հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու և մարդու իրավունքների ոլորտում համատեղ ջանքերով բարեփոխումներ իրականացնելու գործում։

 

 

Ավելին