Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ուսումնասիրության դասընթացի մասնակցության հրավեր (փակված է)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների տրանսֆորմացիային նվիրված հինգերորդ դասընթացին, որն ավանդաբար իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողությունը և կոնֆլիկտների տրանսֆորմացիոն մոտեցումը։

Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել կոնֆլիկտների լուծման սեփական մոտեցումներ, մասնակցել կոնֆլիկտաբանության առաջատար մասնագետների սեմինարներին և ինտերակտիվ քննարկումներին, ինչպես նաև կատարել գործնական վարժություններ։ Դասընթացը տեղի կունենա ս.թ. փետրվարի 18-ից 21-ը։

Բոլոր հետաքրքրված երիտասարդներին (18-30 տարեկան) խնդրում ենք մինչ ս.թ. փետրվարի 4-ն ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) Արմեն Գրիգորյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով ձեր էլ. նամակը «Կոնֆլիկտների ուսումնասիրության դասընթաց. Անուն Ազգանուն» (օր.՝ Կոնֆլիկտների ուսումնասիրության դասընթաց. Գևորգ Գևորգյան), և լրացնել հետևյալ դիմումը։ Մասնակցությունը դասընթացին անվճար է, մարզերից և Լեռնային Ղարաբաղից ժամանած մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացն աշխատանքային օրերին կկայանա երեկոյան ժամերին, իսկ ոչ աշխատանքային՝ ամբողջ օրը: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:

Ավելին