ԵՀՀ Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի մեկնարկը տրվեց

Եվրասիա համագործակցություն հիմնադրամում փետրվարի 18-ին մեկնարկեց Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի չորսօրյա դպրոցը, որին մասնակցում են  տարբեր մասնագիտություն ունեցող 29 երիտասարդներ։

Արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող դասըթնացը նպատակ ունի մասնակիցների մոտ զարգացնել քննադատական մտածողություն, բացահայտելու նրանց կարողությունները, ծանոթացնելու նրանց կոնֆլիկտների փոխակերպման ընթացքին։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հայ-ադրբեջաբական ծրագրի ղեկավար Արտակ Այունցը պատմում է, որ մասնակիցների ընտրությունը բավականին դժվար է եղել, քանի որ այս անգամ դիմողների քանակը  հատել է երկու հարյուրը։ « Մեզ համար  մասնակիցների ընտրության  սկզբունքային մեկ հստակ չափանիշ չկա, ցանկացածի համար կարևոր է նման դասընթացին մասնակցելը։ Փորձել ենք ընդգրկել երիտասարդների, որոնք իրենց նամակներում հստակ շեշտադրել են, թե ինչու են հետաքրքրված կոնֆլիկտներով և ունեն բազային կրթություն։ Ունենք մասնակիցներ նաև մարզերից և Լեռնային Ղարաբաղից»,- տեղեկացրեց նա։ Ինչ վերաբերում է դասընթացին, ապա այն կանցկացվի հստակ մեթոդովՕգտագործելու ենք մեկ հիմանական մեթոդ՝ քննադատական մտածողության մեթոդը, փորձելու ենք հասկանանք, վերլուծենք, քննարկենք կոնֆլիկտները մեր տարածաշրջանում և ոչ միայն, միաժամանակ միասին պատկերացնելու ենք, թե ինչ այլընտրանքային մեթոդներ կարելի է կիրառել դրանց հանգուցալուծման համար»։

24 ամյա Սամսոն  Մարտիրոսյանը Գյումրիից է և առաջին անգամ է նման դասընթացի մասնակցում, խոստովանում է, որ օրակարգին ծանոթնալուց հետո ակնկալիքները էլ ավելի են մեծացելՇատ հետաքրքիր բանախոսների անուններ տեսա, ինչի համար ուրախ եմ։ Եկել եմ ոչ միայն նոր գիտելիքներ ստանալու, այլ նաև լսելու ղարաբաղյան կոնֆլիկտի մասին կարծիքներ, ինչու ոչ քննարկել լուծման տարբերակներ, քանի որ այն անմիջական կապ ունի մեր ամենօրյա կյանքի հետ»։

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողուհի Անժելա Ամիրջանյանը  ապագա դիվանագետ է և մասնագիտության բերումով խիստ հետաքրքրված է կոնֆլիկտների տրանսֆորմացիայով։ «Ես Կապան քաղաքից եմ, հայրս ազատամարտիկ է, և ես իմ սեփական  մաշկի վրա եմ զգացել կոնֆլիկտի հետևաքները և միշտ հետաքրքրված եմ եղել կառուցողական լուծումներով, ամենաշատը եկել եմ լսելու մասնագետների մոտեցումները»,- պատմում է Անժելան։ Իսկ ահա Միրզոյան Նարեկը տնտեսագետ է և բազմաթիվ անգամ է առիթ ունեցել ներկա լինելու նման դասըթնացներիԴասըթնացները, որոնց մասնակցել եմ, հիմանակնում վերաբերել են աշխատանքային միջավայրում միջանձնային կոնֆլիկտներին, եկել եմ կոնֆլիկտները ավելի լայն շրջանակով ուսումնասիրելու ակնկալիքներով»։

Դասընթացը կավարտվի փետրվարի 21-ին։ Չորս օրերի ընթացքում  մանսակիցները լսելու են մի շարք դասախոսություններ, դիտելու են ֆիլմեր և ծավալելու են լայն քննարկումներ։

Անուշիկ Ռշտունի

Ավելին