COVID 19 առցանց հարցում․ Կորոնավիրուսի վերաբերյալ իրազեկվածության և դրա ազդեցության գնահատում
Հետազոտությունն իրականացվել է ՀՌԿԿ Հայաստանի կողմից։ Նյութի սկզբնաղբյուրն է ՀՌԿԿ Հայաստանի կայքը։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն(ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը, ցանկանալով աջակցել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ գործողությունների արդյունավետությանը, իրականացրել է առցանց հարցում՝ բացահայտելու հանրության շրջանում կորոնավիրուսի վերաբերյալ իրազեկվածությունը և իրականացվող կանխարգելիչ գործողությունների գնահատականը։
Հետազոտությունը իրականացվել է ՀՀ–ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի գիտությամբ և աջակցությամբ։ Պահպանվել է արտակարգ դրության ընթացքում պարետատան հրապարակած սահմանափակումների կատարումը։
Օգտակար հղումներ
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
ՀՀ ԱՆ պաշտոնական կայք
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ