«ՀաՄաՏեղ» ծրագրի մեկնարկը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, ՀՀ – ս.թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի ֆինանսիստների միավորումը, Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայսատանի հետ համատեղ արձանագրեցին «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող այս հնգամյա ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում հանրային մասնակցության աստիճանը ։
Ծրագրի խնդիրներն են. ա) կայունացնել և հզորացնել տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կարողությունները, բ) ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով գ) բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը, և դ) բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:
Ծրագիրը համագործակցություն կհաստատի քաղաքացիական հասարակության այլ միավորումների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ապակենրտոնացման բարեփոխման ներդաշնակեցմանը համայնքների իրական կարիքների հետ, ինչպես նաև համայնքների և տեղական իշխանությունների միջև երկխոսության ամրապնդմանը։