Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է տարբեր ոլորտների փորձագետներին ՔՀԿ-ների համար տեղեկատվական նյութեր պատրաստելու հայտ ներկայացնել
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
Հրավիրում է տարբեր ոլորտների փորձագետներին
ՔՀԿ-ների համար
տեղեկատվական նյութեր պատրաստելու հայտ ներկայացնել
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող ՔՀԿամուրջ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է սփյուռքի ներուժի և փորձառության միջոցով աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Մշակվող նյութերն ամփոփվելու են մեկ ձեռնարկում, որը կծառայի ՔՀԿ-ներին համալրել իրենց կարողությունները` մասնագիտական բայց մատչելի ոլորտային տեղեկատվությամբ, այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել է ՔՀԿ-ների ուսուցում։ Ձեռնարկի նախագծման, հրատարակչական և տպագրության աշխատանքները կատարելու է ԵՀՀ-ն։
Թեմաները
ՔՀԿամուրջ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են կարողությունների զարգացման միջոցառումներ հետևյալ բնագավառում գործող ՔՀԿ-ների համար. կրթական, բնապահպանական, երիտասարդության, գենդերային հավասարության հիմնախնդիրներով, մշակութային, ձեռնարկատիրական, սոցիալական աջակցության և այլն։ Հետևաբար, ձեռնարկում ընդգրկվելու են տեղեկատվական նյութեր նշված որորտներ մասին։
- Հայաստանի ձեռնարկատիրության միջավայրը, տեսակները, ֆինանսական միջավայրը և ՀՀ տնտեսության կառուցվածքը,
- Գենդերային հավասարությունը և կանանց տնտեսական, քաղաքական և համայնքային ակտիվությունը խթանող գործիքներ և մոդելներ,
- Հայաստանի բնապահպանության հիմնախնդիրները, ՔՀԿ-ների կողմից դրանց արձագանքման մոդելներ, գործիքներ,
- Կոնֆիլկտների (ներառյալ միջանձնային, միջկազմակերպական և միջսահմանային) տրանսֆորմացիայի և կառավարման գործիքներ և մեթոդներ,
- Երիտասարդների մասնակցության հիմնախնդիրներ, քաղաքական, տնտեսական և համայնքային ակտիվությունը խթանող մոդելներ և գործիքներ,
- Սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, դրանց լուծման մոդելներ և գործիքներ,
- Կրթության համակարգը, ոլորտի հիմնախնդիրները, դրանց արձագանքման մոդելներ և ժամանակակից տենդենցներ։
Նույն անհատը (խումբը, կազմակերպությունը) կարող է շահել երկու և ավելի թեմաներով նյութ ներկայացնելու հնարավորություն: Ակնկալվում է փորձված մասնագետների արդեն գրեթե պատրաստի նյութերի հավաքագրում, ոչ թե աշխատանք զրոյից:
Աշխատանքի նկարագիր
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել հայտ հետևյալ փաստաթղթերով.
- Առաջարկվող տեղեկատվական նյութի նախագիծ ( 1-2 էջի սահմաններում) հետևյալ բաժիններով. թեմայի անվանումը, կառուցվածքը (ենթաբաժիններ) և առաջարկվող ծավալը (ակնկալվող ծավալը առավելագույնը` 15 էջ, Sylfaen 11 տառաչափով, մեկ տողարանքով) և ակնկալվող փոխհատուցման չափը:
- Անհատ փորձագետ (ների) մասնագիտական կենսագրությունը, կազմակերպությունների դեպքում` կազմակերպության փորձի համառոտ նկարագիրը։
- Իրականացված նման աշխատանքների նմուշ(ներ) կամ հղումներ:
Պահանջվող որակավորումները
- Պետական, քաղաքացիական հասարակության, հանրային քաղաքականության, կրթական և խորհրդատվական հաստատություններում և համապատասխան այլ ոլորտում աշխատանքային, խորհրդատվական, հրապարակման կամ դասավանդման փորձառություն ունեցող անհատ փորձագետ(ներ), հասարակական կազմակերպություններ, խորհրդատվական, հետազոտական և կրթական ընկերություններ։
Ժամկետները և ընտրության գործընթացը
Ուղարկել հայտը ՝ [email protected], էլ.հասցեին, վերնագրի տողում նշելով «Call for CSO experts»։
Նյութերի լեզուն` հայերեն, կից ներկայացվող հավելյալ նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։
Ժամկետներ. հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. օգոստոսի 15-ը:
Հանձնաժողովի կողմից որուշումների ընդունում` ս.թ. օգոստոսի 23-ը։
Պայմանագրերի կնքում` մինչև ս.թ. օգոստոսի 26-30-ը։
Հաստատվելու դեպքում, տեղեկատվական նյութի նախնական տարբերակը պետք է ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը։
Հայտերի ընտրությունը կազմակերպվում է հանձնաժողովի կողմից։ Ընտրության չափանիշներն են. փորձագետների կամ կազմակերպությունների որակավորումը, առաջարկվող թեմայի համապատասխանությունը առաջարկի բովադակությանը, նյութի բովանդակությունը, արդիականությունը և համապատասխանությունը առաջարկվող փոխհատուցման չափին:
Ընտրող հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրություն կդարձվի նախատեսվող ձեռնարկի և ընտրված թեմաների նորարարական մեկնաբանմանը:
Հաղթողներին կտրամադրվի «Հրատարակչական գործընթացի ուղեցույց», մշակված ԵՀՀ-ի կողմից, որպեսզի տեքստի ձևակերպման կանոնները համապատասխանեն ԵՀՀ ստանդարտներին, սկսած նախնական տարբերակից: Կտրամադրվեն նաև ծրագրի ընթացքում իրականացած գործունեությանը վերաբերող նյութեր՝ ընտրված թեմայով, որպեսզի այդ նյութերն այս կամ այն կերպ օգտագործվեն տեղեկատվական նյութում:
Ընտրված փորձագետների հետ ԵՀՀ-ն կաշխատի, արվելիք գործը հնարավորինս հստակորեն թիրախավորելու համար ըստ վերը նշված առաջնայնությունների և տեքստը վերջնական տարբերակի հասցնելու համար:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին՝ [email protected] հեռ. 091 23 73 80 ։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է.
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4Armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ այստեղ։
ՔՀԿ ոլորտին առնչվող տեղեկատվական ռեսուրսներին ծանոթանալու համար հետևեք` www.hkdepo.am կայքին և ֆեյսբուքյան էջին։