«Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտություն
Իզաբելլա Սարգսյանը ներկայացրեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի իրականացրած հետազոտությունը, ըստ որի խտրականությունը Հայաստանում չի վերաբերում միայն մարգինալ փոքրամասնություններին:
«Այս խնդիրը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ կանանց, հաշմանդամություն ունեցող և ազատազրկված անձանց: Ցանկացած ոք ՀՀ-ում այս կամ այլ իրավիճակներում կարող է խտրականության զոհ լինել: Խոսքը վերաբերում է և ուղիղ խտրականությանը, և ասոցացված: Արդարադատության նախարարությունը այս պահին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում օրենքի նախագծի ստեղծման ուղղությամբ աշխատանքեր տանելու և համագործակցելու համար»,-նշեց Սարգսյանը:
«Մի կողմից պետք է լինի օրենք, մյուս կողմից մենք՝ ՀԿ-ներս պետք է աշխատենք հասարակության հետ, որպեսզի այդ օրենքը գործի: Եթե չկա օրենք, անհնար է դատարանում որոշակի արդյունքների հասնել, մյուս կողմից եթե չկա աշխատանք հասարակության հետ, օրենքը միշտ կմնա թղթի վրա: Այսինքն դա բոլորիս համար երկար ճանապարհ է: Մենք ուզում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենան ոչ միայն հավասար իրավունքներ, այլև հավասար հնարավորություններ:
Նյութն ամբողջովին կարող եք կարդալ media-center.am կայքում: