Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2020-2021)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում 2018-2021» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։
Մրցույթը կընդգրկի 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակը շնորհվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը դիտարկելու է Հայաստանում առկա կրոնական, ազգային և էթնիկ փոքրամասնությունների հիմնահարցերին անդրադարձ կատարած աշխատանքները։
Ընտրված աշխատանքների հեղինակներին շնորհվելու են մրցանակներ և հավաստագրեր։
Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը
Լրագրողական նյութը.
- կարող է լինել ցանկացած ձևաչափով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա, առցանց, ֆոտոպատմություն և այլն,
- պիտի հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2020 փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում,
- պիտի անդրադառնա ազգային և կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին, Հայաստանում խաղաղ համակեցությանը, տեղահանված և Հայաստանում ապաստան գտած մարդկանց, միգրանտների խնդիրներին, կենցաղին, պսակաժահրի արդյունքում և սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև պատերազմի արդյունքում համայնքի ներկայացուցիչների մոտ առաջացած խնդիրներին և այլն,
- պիտի մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
- պիտի հրապարակված լինի հայերեն։
Նյութերը կընդունվեն մինչև 2021 թվականի մայիսի 15-ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:
Հարցերի կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք գրել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] կամ զանգահարել +374 96 029 614։