«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների բաց մրցույթի հաղթողները

2016թ. մայիսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարել էր «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ:

Մրցույթի հաղթողներին որոշելու նպատակով ձևավորվել էր անկախ Հանձնաժողով, որի որոշմամբ հաղթող են ճանաչվել հետազոտական նախագծեր ներկայացրած հետևյալ հայտատուները՝

  1. Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան. «Քյառթուի» կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»;
  2. Մերի Երանոսյան. «(Ան)հանդուրժողականության անդրադարձը կին գրողների աշխատանքներում (հին և ժամանակակից)»;
  3. Հայկ Համբարձումյան. «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում»;
  4. Գայանե Մկրտչյան. «Զարմանալի և աննախադեպ հանդուրժողականությունը  Հակոբ Մնձուրու գրականության մեջ»;
  5. Սոնա Մելիքջանյան. «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»;
  6. Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում»:
  7. Մրցույթի հաղթողները կիրականացնեն առաջարկվող թեմաներով հետազոտական աշխատանքները, որոնք կհրապարակվեն 2016թ. աշնանը:
Ավելին