Տաթևիկ Ղարիբյան
Տաթևիկ Ղարիբյանը գործունեություն է ծավալում մարդու իրավունքների ոլորտում ավելի քան 10 տարի՝ որպես ծրագրերի ղեկավար, ինչպես նաև իրավաբան-փորձագետ։ Նա աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ում, Անի և Նարօտ հիմնադրամում, Հայաստանի անտառներ ՀԿ-ում։ Ներկայումս հանդիսանում է ԵՀՀ Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագրի ղեկավար։
Որպես իրավական հարցերով փորձագետ՝ իրականացրել է մի շարք հետազոտություններ՝ համեմատելով ներպետական օրենսդրական կարգավորումները միջազգային ստանդարտների հետ և մշակելով առաջարկություններ։ Իրականացվել է ուսումնասիրություն պայմանական վաղաժամկետ ազատման, անչափահասների արդարադատության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, զինված ուժերում մարդու իրավունքների, ՀՀ-ում կրկնակի հանցավորությանը նպաստող գործոնների մասին, կազմել է այլընտրանքային զեկույցներ ՄԱԿ-ի համախատասխան հանձնաժողովներ ներկայացնելու համար և այլն։
Բացի այդ, որպես իրավական հարցերով ներպետական փորձագետ խորհրդատվություն է տրամադրել մի շարք միջազգային կազմակերպություններին՝ Եվրոպայի Խորհրդին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպությանը (Penal Reform International) և իրականացրել է մի շարք հետազոտություններ․թեմաները ներառել են անմարդկային և վատ վերաբերմունքը, քրեակատարողական հիմնարկներում կանանց իրավունքները, կանանց ներգրավումը ՀՀ զինված ուժերում, հանձնման (էքստրադիցիայի) ինստիտուտի միջազգային իրավական և ներպետական հիմնախնդիրները։
Տաթևիկ Ղարիբյանը նաև աշխատել է որպես փորձագետ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
2015-2017 թթ․ նա հանդիսացել է Երեխաների պաշտպանության ցանցի կողմից «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» իրականացվող (տարածաշրջանային ծրագիր՝ Սերբիա, Կոսովո, Բոսնիա-Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Ալբանիա) ծրագրի ղեկավար։
Աշխատել է ԼեգալԼաբ ՓԲԸ-ում, որպես ավագ իրավաբան։ Տրամադրել է իրավական աջակցություն կորպորատիվ իրավունքի, մտավոր սեփականության, աշխատանքային և պայմանագրային իրավունքի վերաբերյալ։
Տաթևիկ Ղարիբյանը դասավանում է անգլոամերիկյան (ընդհանուր) իրավունք Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
Նա ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժինը (բակալավր աստիճան), Հայաստանի ամերիկյան համալսարանի համեմատական իրավունք ֆակուլտետը (մագիստրատուրայի աստիճան), ինչպես նաև 6-ամսա վերապատրաստման ծրագրով միջազգային իրավունք է ուսումնասիրել Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում (ԱՄՆ)։
Տաթևիկ Ղարիբյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է (փաստաբանի արտոնագիր` 2185, տրվ․03.12.2016թ)։