Նելլի Խաչատրյան
Ֆինանսների կառավարիչ
Նելլի Խաչատրյանը սկսել է աշխատել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում 2009 թ. մարտին որպես Ֆինանսների կառավարչի օգնական: Ավելի քան ինը տարի աշխատել է միջազգային կազմակերպությունում` ֆինանսների բնագավառում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամում Նելլին աջակցում է դոնոր-պայմանագրերի և ծրագրերի ֆինանսական կառավարման աշխատանքներին, վարում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը` համաձայն սահմանված գործառույթների և քաղաքականության: Նելլին ավարտել է ԵՊՀ Ռոմանա-գերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինը: Ունի հաշվապահական հաշվառման դասընթացների վկայականներ Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտից և «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն»-ից: