Նանե Պասկևիչյան
Էջը վերջին անգամ թարմացվել է 14 փետրվարի, 2022 թ․
Նանե Պասկևիչյանը ԵՀՀ-ի թիմին միացել է 2015 թվականին։ Նանեն աշխատում է «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում՝ խմբագրում է http://kronadaran.am/ կայքը։ Մինչև ԵՀՀ-ին միանալն աշխատել է «ՎԵՐՍՈՒՍ» ֆիլմերի ստուդիայում։ 2006-2010 թթ. ուսանել է ԵՊԼՀ-ի օտար լեզուների ֆակուլտետում, այնուհետև մագիստրոսական կրթություն ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթության կառավարման և պլանավորման» բաժնում։ Մագիստրոսական տարիներին ստացած կրթության ու գիտելիքի վրա հիմնվելով հրապարակել է իր՝ հանրակրթության ոլորտին վրաբերող հոդվածաշարը «Հետք» ինտերնետային պարբերականում։ Համաշխարհային բանկի իրականացրած «Ավագ դպրոցների ռազմավարություն» ծրագրի հետազոտության մասնակիցներից է։ Երկար տարիներ եղել է կամավոր տարբեր ծրագրերում եւ կազմակերպություններում մասնավորապես՝ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնում, «Օրրան» բարեգործական հիմնադրամում։