Դավիթ Խաչատրյան

Davit_Kh

Դավիթ Խաչատրյան

Ծրագրի գործընկեր

Տեքստը թարմացվել է 30 հունիսի, 2021 թ․։

Դավիթ Խաչատրյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի թիմին 2020 թվականի հուլիսին, որպես կրտսեր փորձագետ, իսկ 2021թ․ հունիսից, որպես ծրագրի գործընկեր։
Դավիթը մասնագիտությամբ իրավագետ է։ Նա զբաղվում է երիտասարդների կարողությունների զարգացմամբ, նրանց իրավագիտակցության բարձրացմամբ, ինչպես նաև համայնքային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների իրականացմամբ։

Նախքան ԵՀՀ Հայաստանին միանալը, Դավիթը աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրում, որպես համայնքային կազմակերպիչ, այնուհետև, որպես կրտսեր փորձագետ։ Մարդու իրավունքների, Տեղական ինքնակառավարման համակարգի որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության և խաղաղարարության ոլորտներում Դավիթն եղել է նաև դասընթացավար։

Դավիթը 2013-2020 թվականներին զբաղվել է կամավորական աշխատանքով Իջևան ԻնֆոՏանը, մասնակցել է տեղական և միջազգային մի շարք ծրագրերի, անցել վերապատրաստումներ։