Մհեր Թարոյան

Mher_Taroyan

Մհեր Թարոյան

Ծրագրի օգնական

Մհեր Թարոյանը ԵՀՀ թիմին է միացել 2023 թվականի սեպտեմբերին։ Նա ստացել է իր լրագրողական կրթությունը Երևանի պետական համալսարանում, իսկ 2023 թվականի սեպտեմբերից սովորում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում՝ «Հանրային կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրով։ Մինչ ԵՀՀ թիմին միանալը, Մհերն աշխատել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններում, այդ թվում՝ Իրազեկ քաղաքացիների միավորում և Քաղաքական երկխոսություն ՀԿ-ներում, ինչպես նաև Փաստերի ստուգման հարթակում (Fip.am)։ Նա նաև «Մեդիա արհեստանոց 91» ՀԿ-ի համահիմնադիր է։ Մհերի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է մեդիամանիպուլյացիաների և ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մհերը մասնակցել է մի շարք աշխատարանների, որոնցից է 2022 թվականին տեղի ունեցած “Երիտասարդ եվրոպացի լրագրողները ընդդեմ կեղծ լուրերի” աշխատարանը (Բեռլին)։

Հրապարակվել է 13 հոկտեմբերի, 2023