Իզաբելլա Սարգսյան
Իզաբելլա Սարգսյանը 20 տարվա աշխատանքային փորձ ունի մարդու իրավունքների և զարգացման բնագավառներում։ Նրա մասնագիտացման հիմնական ոլորտներն են՝ մարդու իրավունքների տեսություն և պրակտիկա, կրոնի կամ համոզմունքի ազատություն, կոնֆլիկտների տրանսֆորմացիա, որակական հետազոտություններ և տվյալների վերլուծություն։ 2016-2018 թթ. Իզաբելլան եղել է ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետների խմբի անդամ։ Փորձագետների խմբի նպատակն է խորհրդատվություն, ուղղորդում և առաջարկություններ տրամադրել ՀԺՄԻԳ-ին և ԵԱՀԿ մասնակից երկրներին՝ ապահովելով կրոնի կամ համոզմունքի ազատությունը բոլորի համար։ Մարդու իրավունքների որորտում իր կատարած աշխատանքի համար 2017 թ. Իզաբելլան արժանացել է «Ազատության պաշտպան» մրցանակի։
Իզաբելլան Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) Հայաստանի հարցերով խորհրդատուն է, Զինված հակամարտությունների կանխարգելման գլոբալ գործընկերության (GPPAC) ցանցի անդամ: Իզաբելլա Սարգսյանը սոցիոլոգիայի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցից, նա նաև Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ է։
Իզաբելլա Սարգսյանը ԵՀՀ-ի թիմին միացել է 2008 թվականին։
Իզաբելլա Սարգսյանը ՀԿ Դեպո փորձագետ է